Mastodon

Ինչու է պետք անպայման գնալ ընտրությունների․ թվերն են խոսում։

ՀԻմա մի քանի կարեւոր բան, թե ինչու պետք է պարտադիր գնալ ընտրությունների։ Եվ կապ չունի, թե ում եք ընտրելու։

Սոցհացրցումները բավականին վատ ազդեցություն ունեն հայաստանյան հասարակության վրա։  Մի մասը պրոֆեսիոնալ չեն։ Մյուսները՝ մի շարք հանգամանքներ հաշվի չեն առնում։ Օրինակ, ռեյթինգային թեկնածուները հեղինակությունը տվյալ հատվածներում, ինչը կարող է բավականին հետաքրքիր փոփոխություններ մտցնի թվերի մեջ։ Իսկ կարեւորը․ շատ մարդկանց հիասթափեցնում են եւ ստիպում մնալ տանը կամ ձայնը տալ ոչ նրան, ում մարդը կցանցկանար։ Քանի որ, բնականաբար, մարդ ուզում է իր ձայնը տված լինի այն ուժին, որը մեծ հավանականությամբ կանցնի ԱԺ։

Բայց եկեք տեսնենք, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ ՄԻանշանակը մենակ այն է, որ կհաղթի Իմ Քայլը։ Մնացածը կախված է ընտրողներից, այսինքն՝ նաեւ ձեզանից։

Եկեք նայենք։ Անցյալ պարլամենտականներին քվեարկել են 1,575,786 մարդ։ Տեսականորեն քվեարկելու իրավունք ունեցողների թիվը եւս մեկ միլիոնով մեծ է, չնայած այստեղ շատերը պարզապես երկրում չեն։ 2017 ընտրություններին մարդկանց բերում էին ավտոբուսներով, կաշառում էին, այսինքն մոտիվացնում էին գալ ընտրություններին։ Բացի դրանից, մասնակցում էին զոմբի քվեարկողներ։



Հիմա իրավիճակը շատ ավելի հանգիստ է։ Բացի դրանից, չկա հակահեղափոխության նույնիսկ տեսական վտանգ։ Այնպես որ, ենթադրում եմ, ակտիվույթւոնը կլինի առնվազն ոչ ավելի մեծ, իսկ հնարավոր է, որ ավելի ցածր լինի։  Քանի որ Նիկոլին համակրողներից շատերը ապահով են իրենց զգում, հասկանում են, որ ինքն է կրկին դառնում վարչապետ եւ ինչ֊որ տոկոս չի գնա քվեարկելու։ (Չնայած, հիմա խոպանից վերադադրձածների թիվը բավականին մեծ կարող է լինել եվ ազդել վիճակագրության վրա)։

Ենթադրենք, մոտավորապես կրկին 1,5 միլիոն մարդ կգա քվեարկելու։ Իմ Քայլը եւ Նիկոլը վերցնում են, ամենայն հավանականությամբ 70% եւ ավելին։ Հաջորդ ֆավորիտը, Բարգավաճ Հայաստանը, հնարավոր է վերցնի 5-10%: Ստացվում է, որ մնացած 9 կուսակցությւոնների վրա մնում է ամբողջ ձայների ընդամենը  մոտավորապես 20% հատվածԸ։ Այսինքն, միջինացված, ամեն մեկի վրա ընկնում է այնքան, որ վիճակագրական անճշտության մեջ է ընկնում, հարցումները պարզապես չեն կարող կոռռեկտ լինել տվյալ դեպքում, քանի որ իրավիճակը երկրում աննախադեպ է։

Հիմա տեսեք, այդ մոտավոր 20% միասին դա ընդամենը 300 հազար մարդ են։ Եթե ենտադրենք, որ այլեւս ոչ մի քաղաքական ուժ չի վերցնում 5% շեմը, ինչը շատ գհավանական է, պարտադիր երրորդ ուժ մտնում է 2-3% ստացած ուժերից մեկը։ այսինքն, ինչ֊որ ուժ կարող է անցնի ԱԺ զուտ առաջ ընկնելով կես տոկոսով կամ նույնիսկ ավելի փոքր տոկոսով։ Իսկ կես տոկոսը դա ընդամենը 7-8 հազար մարդ են։ Այդ տարբերությունը, որը կբերի հաղթանակի կարող է լինել ընդհանրապես 1-2 հազարին մոտ։ Մի քանի մեծ երեւանյան շենք, մեկ գյուղ կարող են լրջորեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Իսկ սա նշանակում է, որ առաջին անգամ իսկապես ամեն մեկի ձայնը կարեւոր է։ Տունը նստելով կամ մտածելով, որ «մեկ ա այս ուժը չի հաղթի, էլ ինչու իրան ձայն տամ», մենք մեր ձեռքով կարող ենք վատ առումով ազդել մեր նախընտրած քաղաքական ուժի եւ  անձամբ մեր ապագայի վրա։

Եվ երկրորդը։ Եթե նույնիսկ ձեր նախընտրած ուժը չի անցնում, կարեւոր է որ այն, այնուամենայնիվ, ստանա շատ մարդկանց ձայներ։ Որպեսզի կառավարությունը հետագհայում հասկանա, որ տվյալ մոտեցումը, տվյալ աշխարհահայացքը ունի իր հետեւորդներին։ 

Եվ վերջինը, իմ սուբյեկտիվ կարծիքը։ Եթե չգիտեք ում ձայն տաք, բայց բեսամթ մտահոգ չեք, կարող եք ընտրել նրանց, ով կոնստրուրտիվ հակակշիռ կլինի ներկա եւ ապագա կառավարությանը։ Օրինակ, արեւմտամետ «Մենքին», սոցիալ֊դեմոկրատ «Քաղաքացու Որոշումին»։ Կամ՝ ում կցանկանաք։

Կարեւորը․ տանը մի նստեք։ Քվեարկեք։

Տեղեկատվական հարձակումնները եւ Հայաստանյան ընտրությունները




2007 թվականից ինտերնետը սկսեց ազդեցություն ունենալ ընտրություների վրա։
Խորհրդարանական ընտրությունները առաջինն էին, երբ քաղաքական ուժերը
սկսեցին ուժադրություն դարձնել նաեւ ինտերնետային քարոզչությանը։ Սկզբից
այդ ուշադրությւոնը շատ չնչին էր, սակայն կար։ Կարելի էր հասկանալ նման
«ժլատությունը», այդ ժամանակ բնակչության ընդամենը 5-6% էր
օգտվում ինտերնետից։ Բայց արդեն այդ օրերին ցանցային լրատվամիջոցները,
որոնք շատ էլ չէին, ուշադրություն դարձնում էին նախընտրական քարոզչությանը։


Իրական ազդեցություն ունեցավ ցանցը արդեն 2007 աշնանը, երբ ցանցում, ինչպես
եւ օֆլայնում ծավալվեց հակամարտություն։ Որպես հետեւանք, 2008 մարտի 2֊ին
մտցվեց ցանցային արգելափակում: Այդ օրերին արգելափակված կայքերի ցանկը
կարող եք գտնել այստեղ։  Սակայն ուրիշ կարգի անվտանգության խնդիրներ
ցանցում այդ ժամանակ չառաջացան, քանի որ ինտերնետային հարթակները
դեռ լայն տարածում չէին ստացել։


Առաջին լուրջ ցանցային պատերազմներն եղան 2012 պարլամենտական
ընտրությւոնների ընթացքում։ Այս անգամ Ֆեյսբուքը արդեն իսկ հանդիսանում էր
լուրջ տեղեկատվական հարթակ, հիմնական ցանցային հասարակական
մոբիլիզացիան արդեն իրականացվում էր այստեղ, եւ հենց այստեղ ներխուժեցին
մեծ քանակով ֆեյք օգտատերեր, որոնք օգտագործվում էին այն ժամանակ
հիմնականում էջերի լայքեր եւ օնլայն քվեարկություններում ձայներ ապահովելու
համար (այդ ժամանակ Ֆեյսբուքում օգտատերերը կարող էին հենց իրենց
պրոֆիլում հարցումներ ստեղծել, եւ դա շատ մոդայիկ եւ ոճային էր այդ պահին,
իսկ լրատվականները արդյունքները օգտագործում էին կանխատեսումների
համար։ ) Այդ ժամանակ դեռ շատ ազդեցիկ էին Օդնոկլասնիկի խմբերը, որոնք
հավաքագրում էին տասնյակ հազարավոր մարդկանց ինչպես Հայաստանից,
այնպես էլ Սփյուռքից։ Եվ այդ ժամանակ արձանագրվեցին առաջին
հարձակումները Օդնոկլասնիկի խմբերի վրա։ Նշեմ, որ մինչ այդ նման
հարձակումներ լինում էին, իհարկե, սակայն միշտ հայ֊ադրբեջանական
տեղեկատվական հակամարտության հողի վրա։ Իսկ Օդնոկլասնիկիում դեռ
գործում էր շատ անհաջող բողոքների համակարգ, որը թույլ էր տալիս մեծ քանակի
ռեփորթների միջոցով երաշխավորված ոչնչացնել հակառակորդի խումբը։
Առնվազն, այդ օրերին հայտնվեցին նման մեղադրանքներ։ Իհարկե, ստուգել ոչ
այն ժամանակ, ոչ էլ, առավելեւս, հիմա հնարավոր չէր, սակայն մեղադրանքները
հնչում էին։ Առաջին լուրջ ներքաղաքական DDoS հարձակման մասին
հայտարարեց pozor.am կայքը, որը հենց նախընտրական փոլում էր հայտվեց
եւ նույնպես անհետացավ բառացիորեն մի քանի օրվա ընթացքում։ Սակայն
հասցրեց ենթարկվել հարձակման եւ դրա մասին հայտնել։


Սա նախընտրական փուլում էր։ Հենց ընտրությունների օրը մեր iDitord.org կայքը,
որը թույլ էր տալիս իրականացնել օնլայն վերահսկողություն ընտրական
խախտումների, ենթարկվեց ուժգին DDoS հարձակման, ինչի հետեւանքով մետ երեք
ժամ կայքը անհասանելի էր, մինչեւ հաջողվեց այն դնել պաշտպանողական
համակարգի տակ (մինչ այդ ոչ մեկի մտքով էլ չէր անցնում միացնել նման հակարգեր)։

Հետաքրքիրն այն էր, որ նույն օրը Ռուսաստանի Դաշնությունում հարձակման
էին ենթարկվել մի շարք ընդդիմադիր լրատվականներ․ այդ օրը այնտեղ
հակակառավարական ցույցեր էին ընթանում։ Եվ պաշտպանողական համակարգը
տրամադրող կազմակերպությունը ֆիքսել էր, որ հարձակվող
զոմբի֊համակարգիչները, որոնք պարկացնում էին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի
կայքը շատ դեպքերում համընկնում էին iDitord֊ի վրա հարձակում
իրականացնողներին։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանում այն
քաղաքական ուժը, որն իրականացնում էր հարձակումը, սեւ շուկայում գտել էր եւ
վարձել էր նույն հաքերային թիմը, որն իրականացնում էր ՌԴ տարածքում
հարձակողական գործողություններ ընդդիմադիրների դեմ։


Հետագայում DDoS հարձակումները լրատվականների վրա սաստկացան մեկ այլ
պատճառով․ հայ֊ադրբեջանական կիբեր֊ընթարումը Ռամիլ Սաֆարովի
հերոսացման շուրջ թիրախ դարձրեց հիմնական հայաստանյան լրատվամիջոցները։
Դրանից հետո լրատվականների մեծ մասը անցավ DDoS֊ի դեմ պաշտպանության
համակարգերի տակ, հիմնականում Cloudflare. Դրանից հետո DDoS֊ի տակ
լրատվականները լինում էին բավականին հաճախ, սակայն դրանց ազդեցությունը
լրջորեն նվազել է։


2013 նախագահական ընտրությունները բացարձակ անհետաքրքիր էին, եթե հիշում
եք, հիմնական այլընտրանքային դերակատարները հրաժարվեցին մասնակցել,
այնպես որ մրցակցություն, նույնիսկ տեսականորեն, չկար։ Չկար նաեւ պահանջ
հաքերային հարձակումների։


Եթե վերցնենք վերջին ԱԺ ընտրությունները 2017֊ին, ապա ինչ֊որ ակտիվություն
կար։ Ըստ Իրազեկ քաղաքացիների միավորւմ կազմակերպության ղեկավար
Դանիել Իոաննիսյանի, իրենց վրա երկու հաստատված հարձակումներ են եղել․
2017-ի մարտին ու դեկտեմբերին։ Բացի դրանից, արձանագրվեց բավականին
հետաքրքիր միջադեպ Թվիթերում։ Սկզբից, ենթադրաբար, ռուսաստանյան
ֆեյքերի միջոցով փորձվեց լցնել տեղեկատվական դաշտը, ներխուժելով
ընտրություններին վերաբերող գրառումների հոսքի մեջ։ Ինչից հետո հարձակման
ենթարկվեցին մի քանի ակտիվ հայաստանյան օգտատերեր, մի քանի հաշիվներ
արգելափակվեցին: Դրանք էին իմ հաշիվը թվիթերում՝ @reporterarm-ը, «Հետք»-ի
@Hetq_Trace, «Սիվիլնեթ»-ի @CivilNetTV-ին և քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի
@stepangrig հաշիվները: Շատ ավելի մանրամասն ֆեյքերի հարձակման մասին
կարելի է գտնել այստեղ։


Ըստ «Սոցիոսկոպ» կազմակերպության նախագահ Աննա Ժամակոչյանի․ իրենց
կազմակերպությունը այս տարի առաջին անգամ է այս կարգավիճակում մասնակցում
որպես դիտորդ (չնայած, որ կազմակերպության անդամները որպես անհատ մինչ
այդ մասնակցել են դիտորդական առաքելություններում): Իրենք մասնակցում են
«Անկախ դիտորդ» դաշինքով, որի շրջանակներում ողջ տեղեկատվությունը
դիտորդներից հավաքրվում է մեկ տվյալների շտեմարանում, որը տնօրինվում է
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից։ Տվյալ
համակարգը աշխատում է 2015 թվականից։


«Ասպարեզ» ակումբի ղեկավար Բարսեղյան Լեւոնը մանրամասն անդրադարձավ
թեմային․
«Նախորդ մի քանի ընտրություններում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը
դիտորդական առաքելություն իրականացրել է մի քանի հասարակական
կազմակերպությունների միացյալ դիտորդական առաքելության շրջանակներում՝
«Քաղաքավի դիտորդ» էր կոչվում: 2013-ին TIAC կայքում գործարկվեց
ընտրախախտումների օնլայն արձագանքման հարթակը, երբ դիտորդները,
խախտումներ արձանագրելիս, կոդերով սմս-ներ էին ուղարկում կայքին ու դրանցով
ձեւավորվում էր խախտումների քարտեզը: Առաջին անգամ գործարկելիս
ընտրության օրը, կայքը կոտրեցին, չեմ կարող ասել՝ հարձակման տեսակն ինչ էր,
բայց երեք ժամից ավելի որեւէ տվյալ մուտքագրել հնարավոր չէր: Ապա
մասնագետները վերագործարկեցին այն: Բայց այդ ընթացքում ահագին
տեղեկություն անհնար եղավ մուտքագրել եւ մուտքագրածների այպիները
կարծում եմ հայտնի դարձան կոտրողներին: Հետո լրացուցիչ միջոցառումներ
ձեռնմարկվեցին անվտանգության ապահովման համար: Այլեւս նման վնասներ
չեն գրանցվել:  

2002-2013 թթ. Ասպարեզն ինքնուրույն է  դիտորդական առաքելություն իրականացրել
ընտրությունների ընթացքում եւ 2004 թվից asparez.am֊ում ենք լուսաբանել,
հաճախ հարուստ դատա ենք լցրել, բայց որեւէ հարձակում չենք արձանագրել կայքի
վրա:
Այս անգամ ԺԱԱ-ն Ականատես դիտորդական առաքելության մեջ է TIAC-ի
(Հայաստանյան Թրանսփարենսին ֊ Ս․) եւ Ռեստարտ շարժման հետ, հիմնական
իրազեկման հարթակը TIAC-ի կայքում է, մասնագետներ կան որոնք ապահովում
են նույն հարթակի անվտանգությունը: Կասկածում եմ, թե մեկը հավես ունենա
հիմա գրոհել մեր կայքերը ընտրությունների համատեքստում:


Ի՞նչ սպասել այս ընտրություններից։ Դեռեւս լուրջ նշաններ չկան, որ նմանատիպ
հարձակումներ հնարավոր են։ Մյուս կողմից, քանի որ նախըտրական շրջանը շատ
կարճ է եւ էմոցիոնալ, իսկ ընտրության արդյունքների վրա կարող են ազդել նույնիսկ
մի քանի հազար ձայներ, ապա ամեն բան հնարավոր է։ Առնվազն, ֆեյք
օգտատերերի մեծ զանգված ցանց նետվել է»։


Թրանփարենսի Ինթերնեյշնլ ղերավար Սոնա Այվազյանը հայտնեց, որ
մասնագետները հետեւում են անվտանգությանը, իրենք հարձակումների այս
ընտրությունների ժամանակ չեն սպասում (մինչ այդ է լուրջ միջադեպեր չեն եղել),
«չենք սպասում, բայց դե ով գիտի ինչ կլինի»։ Համենայն դեպս կազմակերպության
կայքը պաշտպանված է DDoS հարձակումներից Cloudflare համակարգով։

Այս ընտրությունները շատ թեժ են քարոզչական, քաղաքական պայքարի
տեսանկյունից։ Սակայն, իսկապես, լուրջ հարձակումներ սպասել չարժի, իմաստ
չկա պարզապես։ Լրատվականների մեծ մաստ DDoS֊ից պաշտպանված են եւ,
առնվազն, սոցցանցերով կկարողանան տարածել ւրենց նյութերը, եթե նույնիսկ
կայքը չաշխատի։ Դիտորդական կազմկաերպությունները շատ են, մոտ
տասնհինգ հազար միայն տեղական դիտորդ է լինելու։ Մնում է միայն արտաքին
հարձակումների վտանգը, որը դեռ չի նշմարվում, բայց մեծ հավանակություն կա։

Գրառումը պատրաստվել է Շվեդիայի եւ Internews (Audience understanding and digital support ծրագրի ) ֆինասնական աջակցությամբԼ Տվյալ հրապարակումը արտահայտում է միայն հեղինակի կարծիքները։

Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...