Քանի որ մոտենում է Սեւ ուրբաթը, եւ մեծ զեղչեր, ապա նաեւ ակտիվացել են կիբեր֊հանցագործները։
Այս պահին սցենարը այսպիսին է։
ա․ Ստեղխվում է կեղծ կայք, որը նմանակում է հայտնի բրենդները
բ․ Ֆեյսբուքով այն գովազդվում է ձեզ, առաջարկվում են աննման զեղչեր
գ․ Դուք խաբվում եք, գնում եք կատարում։
Լավագույն դեպքում կորցնում եք գնումի գումարը։ Վատագույն․ քարտից էլի գումար են տանում։
Ի՞նչ անել․
ա․ Մեծ զեղչերի դեպքում մտահոգվում եք
բ․ Ուշադիր նայում եք հասցեին ֊ ու մի հատ գուգլում տվյալ բրենդի անունը ֊ հաստատ ուրիշ կայք կգտնեք, որը իրական է
գ․ Եթե բրենդային խանութ չէ, պարզապես լավ էժան է, կամ ամեն դեպքում, կայքը ստուգում եք Scamadviser.
Հին վատ կայքերի դեպքում դուք ստանում եք զգուշացում, որ չօգտվեք դրանից։ Բայց հիմա հիմնականում կայքեր են, որոնք չեն հասցրել ուսումնասիրվել մասնագետների կողմից։ Այդ դեպքում ձեզ պետք է մտահոգի կայքի թարմությունըհ։ Այս պահին այդ ծուղակային կայքերի կյանքի տեւողությունը մաքսիմում երկու֊երեք շաբաթ է։ Եթե տեսնում եք, որ լրիվ նոր կայք է, հաստատ անցնում եք կողքով։
Subscribe to:
Post Comments (Atom)
Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից
Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։ Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։ Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...
-
Մի քանի գրադարան գրեմ ինքնամեկուսացվածների եւ իրենց երեխաների համար․ Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար - Գրքասեր Ամենամեծ ռ...
-
Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...
-
Կա երկու հայտնի բան. ա. Ադրբեջանական հատուկ ծառայությունները ակտիվորեն օգտագործում են սոցցանցերը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմում բ. Հա...
No comments:
Post a Comment