Գաղտնալսման տեսանյութը տեղադրվել է դեռ սեպտեմբերի 5֊ին broska333 ալիքում։ Որը դեռ 2011 թվականին է ստեղծվել։ Կամ սա շատ երկար քնած ֆեյք ալիք է, կամ դրան կոտրել են եւ օգտվել դրանից։ Սակայն, ամենայն հավանականությամբ, իսպանացի երիտասասրդ գեյմերի ալիք է։ Ինչու են կոտրել ու դրանով տեսանյութը քցել, այլ ոչ պարզապես ստեղծել ալիք էդ պահին․ անհասկանալի է։
Սեպտեմբերի 8֊ի գիշերը սկսել են տարածել ցանցով։ Թվիթերում գնացել ա նորաստեղծ ֆեյքերի միջոցով, օրինակ սրանց․ ArasVaeda, ziecki․ Սրանք իբր լեհեր են։
Զուգահեռ քցել են Reddit սոցցանց նորաստեղծ ֆեյքի միջոցով ֊ Baboor223։
Երկու դեպքում էլ տարածումը չի հաջոցվել։ ՈՆթադրում եմ, որ սկզբից ենթադրվել ա անգլիալեզու լսարանի վրա տանել, հետո դրսից բերել ներս։ Բայց չի գնացել։
Այստեղ կա փորձ հասկանալու, թե երբ է մտել Ֆեյսբուք նյութը։ Բայց միանգամից ասեմ․ լիարժեք չէ։ Քանի որ ինքը Ֆեյսբուքը թույլ չի տալիս նորմալ որոնել ֊ այսինքն հստակ դեռ չգիտենք առաջին տեղադրողին։
Subscribe to:
Post Comments (Atom)
Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից
Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։ Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։ Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...
-
Մի քանի գրադարան գրեմ ինքնամեկուսացվածների եւ իրենց երեխաների համար․ Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար - Գրքասեր Ամենամեծ ռ...
-
Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...
-
Կա երկու հայտնի բան. ա. Ադրբեջանական հատուկ ծառայությունները ակտիվորեն օգտագործում են սոցցանցերը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմում բ. Հա...
No comments:
Post a Comment