Mastodon

Երեւանում ընտրողների թիվը մեծ էր, թե փոքր

Հիմա, երբ պարզ է, որ «Իմ քայլը» վերցրել է ձայների խեղդող մեծամասնությունը, վեճը գնալու է նրա շուրջ, թե  մասնակցությունը մեծ էր, թե մարդիկ բոյկոտել են ու էլի նման բաներ։

Էկեք նայենք։


Էս ընտրություններին եղել է գրանցված  848 343  ընտրող։  2017 թվականի ավագանու ընտրություններում գրանցված են եղել 842 151 երեւանցի ընտրող։ Այսինքն, Ընտրողների թիվը ֊ թղթի վրա ֊ աճել է 6 հազարով։ Մինչ դեռ իրական ապրողների թիվը նվազել է արտագաղթի հետեւանքներով՝ մենք չգիտենք , թե իրականում ինչքանով։

Ավելին, այդ գրանցվածների թիվն էլ միայն (եթե համարենք, որ զոմբի֊ընտրողներ իրականում չկան, եւ բոլորը իրական մարդիկ են) Երեւանում հաշվառվածներն են։ Դրանցից քանիսն են ապրում Հայաստանից դուրս, լինելով ՀՀ քաղաքացի, դժվար է ասել։ Բայց, կարծում եմ, տոկոսը մեծ է: Այսինքն, կարելի է ենթադրել, որ տվյալ պահին Երեւանում ապրողները եւ գտնվողները, որոնք հաշվառված են հենց Երեւանում, մոտավորապես 700 հազարի մոտ կլինի։

Մասնակցության տոկոսը այս տարի եղել է 43,65%, անցյալ տարի՝ մոտ 41: 2018 մասնակցել է 370 323 քաղաքացի։ Անցյալ տարի՝ 345 158։ Հաղթող հանրապետականներին 2017 թվականին այս  մասնակցության տոկոսը լրիվ գոհացրել է, մինչ  դեռ ՀՀԿ֊ն ստացել է 240 000 կամ 71%  ձայն, այսինքն, հակառակորդները հավաքել են ավելի մեծ տոկոս, քան այս տարի «Իմ քայլի» մրցակիցները։

Նաեւ պետք է հաշվի առնել ՀՀԿ֊ի բացակայությունը ընտրություններում, ինչը բերել է մի քանի տասյակ հազար մարդու պասիվությանը։ Հստակ տոկոսը նույնիսկ հանրապետականները չեն ասի, բայց այն վիճակագրական սխալից բարձր պետք է լինի։


Եթե համեմատենք ըստ վարչական շրջանների քվեարկությւոնը, ապա 2017 թվականի դեպքում տոկոսների տարբերությունը հասնում է մոտ 20%, ինչը, մեղմ ասած, տարօրինակ է։ Իսկ 2018 թվականին այս ցուցանիշը ընդամենը 7%: Այսինքն,  2018 թվականին Երեւանի բնակչությունը քվեարկել է հավասարաչափ, անկախ աշխարհագրությունից։  (Տես ինֆոգրաֆիկան)


No comments:

Post a Comment

Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...