Mastodon

Ձեր մոտ հյուր մտնողներին Ֆեյսբուքում հնարավոր չէ տեսնել՝ ազնիվ խոսք

Ցանցում անընդհատ հայտնվում են հավելվածներ, որոնք, իբր, թույլ են տալիս տեսնել, թե ով է օրվա մեջ մտել ձեր պրոֆիլը, նայել ձեր հիանալի նկարները եւ լուռ հեռացել՝ առանց մի լայք դնելու (այստեղ բոլորս համաձայնում ենք, որ դրանք մարդ չեն)

Բայց, նման ծրագրեը ձեզ խաբում են, հիմնականում նայում են ձեզ հետ ակտիվ շվող ընկերներին եւ իրենց են ցուցադրում, ձեռի հետ էլ՝ մի քանի ուրիշ օգտվեղի հավաստիության համար։ Նման հնարավորություն Ֆեյսբուքը չի տալիս, եւ իրենք տենց էլ գրում են։ Ավելին, իրենք խդրում են զգուշացնել, եթե ինչ֊որ ծրագիր նման խոստումներ է տալիս։

Can I know who’s looking at my Timeline or how often it’s being viewed?

No. Facebook doesn't let you track who views your profile or your posts (ex: your photos). Third-party apps are also unable to do this.
If you come across an app that says it can show you who's viewing your profile or posts, please report the app.

Հիմա, ամենավատը․ հայտնվել է հայալեզու նման մի ծրագիր, որը առաջարկում է տեսնել ձեր "գոսծիներին"։ Սա, բնականաբար, խաբեությունը է, որից չի կարելի օգտվել։

 Էլ ավելի վատ բան ֊ այս ծրագիրը առաջարկում է մուտքագրել ձեր ֆեյսբուքյան լոգինն ու գաղտնաբառը։ Իսկ հիմա շատ ուշադիր․

ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՁԵՐ ՀԱՇՎԻ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ ԱՅԼ ԿԱՅՔԻ ՎՐԱ։ ԵՐԲԵՔ


No comments:

Post a Comment

Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...