Mastodon

Մեմ․ Այդ տղան Գալուստ Սահակյանն էր ‪#‎GaloMaestro‬ ‪#‎Galustiana‬

Samvel Martirosyan

Մի անգամ փոքր Ալբերտ Այնշտայնին մայրը տարավ Զիգմունդ Ֆրոյդի մոտ։ Փոքր Աբուլիկը չէր խոսում, չնայած արդեն չորս տարեկան էր, եւ մաման մտահոգված էր։ Ֆրոյդը երկար զրուցեց փոքր Այնշտայնի հետ, հետո կանչեց մամային եւ ասաց. « Ձեր տղան պարզապես կյանքից բան չի հասկանում։ Հեռացեք այստեղից, ես անզոր եմ»։ Տխրած մաման եւ փոքրիկ Այնշտայնը իջան Ֆրոյդի գրասենյակից եւ գլուխները կախ քայլեցին փողոցով։ Այդ պահին իրենց մոտեցավ մի փոքրիկ տղա, որը քացով խբեց մամային, թքեց Այնշտայնի երեսին, վերցրեց ձեռքից ջութակը եւ գետնով տվեց։ « Ես քո սենցը ու նենցը»,- առաջին անգամ իր կյանքում խոսեց Ալբերտ Այնշտայնը՝ ուրախացնելով մամային եւ դիմելով տղային։ Այդ տղան Գալուստ Սահակյանն էր։

․․․․

Մի օր հանճարեղ Թոմաս Էդիսոնը որոշեց գնալ հանճարեղ Նիկոլա Տեսլայի տուն՝ զուտ Ամանորը շնորհավորելու նպատակով։ Վերցրեց հետը բոնբոնյերկա, մի շիշ Բորդո։ Չնայած՝ տոնական օրվան եւ ընտիր կարմիր գինուն, Տեսլան շատ անտրամադիր էր։ "Ինչու՞ ես անտրամադիր, Նիկոլա Տեսլա", ֊ հարցրեց Էդիսոնը։ "Ոնց չտխրեմ, Թոմաս Էդիսոն", ֊ պատասխանեց Տեսլան․ "Արդեն յոթ տարի ես փորձում եմ հանճարեղ հայտնագործություն անել, բայց մոտս բան չի ստացվում․ միայն տաղանդավոր հայտնագործություններ են ստացվում, ոչ ավել"։ Եվ Նիկոլա Տեսլան սկսեց հոնգուր֊հոնգուր լացել։ Այդ պահին տան դուռը զանգեցին։ Ներ մտավ մի փոքրիկ տղա։ "Մի հիասթափվիր, Նիկոլա Տեսլա, քո մոտ ամե՜ն բան կստացվի", ֊ ասաց տղան։ Եվ իսկապես, հաջորդ իսկ առավոտ Նիկոլա Տեսլան հայտնագործեց այֆոնը։ Այդ փոքրիկ տղան Գալուստ Սահակյանն էր։

․․․․

Մի անգամ Դարդ Վեյդերը հերթական անգամ համոզում էր Լյուք Սքայուոքերին, որ նա իր հայրն է։ "Լյուք, ես բազմիցս կրկնել եմ։ Ու էլի պետք է ասեմ․ Յա տվօյ ածեց, Լյուք"։ "Ոոոոոոո՜չ", ֊ ինչպես միշտ պատասխանեց Լյուք Սքայուոքերը։ Եվ արդեն ուզում էր թռնել պատշգամբից։ "Հապաղի՜ր, Լյուք", ֊ այդ պահին բացականչեց անսպասելի դեպքի վայրում հայտնված C-3PO դրոիդը։ "Սիրենք զմիմիանս", ֊ առաջարկեց դրոիդը։ Եվ Լյուքը հասկացավ, որ ընտանիքն է հասարակության հիմքը։ Եվ սիրով եւ հանգստությամբ լցվեց նրա սիրտը։ Այդ դրոիդը Գալուստ Սահակյան էր։


Arman Gasparyan

Մի անգամ կատարյալ սիմմետրիան իր համար նստած էր լոկալ մինիմումում ու ոչ ոքի չէր նեղացնում։ Սկալյար դաշտի ամեն մի կետի միջինը կազմում էր զրո, իսկ ֆլուկտուացիաները զրոյի շուրջ այնքան չնչին էին, որ չէին ազդում կատարյալ սիմմետրիայի վրա։ Կատարյալ սիմմետրիային դա դուր էր գալիս․ բոլոր դաշտերը միավորված էին մեկում, չկար փոխազդեցություն։
Հանկարծ, չգիտես որտեղից, հայնվեց փոքրիկ, բայց տարօրինակ ֆլուկտուացիա։ "Էս ի՞նչ էր",- մտածեց կատարյալ սիմմետրիան, բայց արդեն ուշ էր։ Դաշտերը սկսեցին առանձնանալ միմյանցից․ սկզբում դա արեց գրավիտացիան, ապա՝ էլեկտրա-թույլ դաշտը եւ այդպես շարունակ։ "Ես քու սենցն ու նենցը",- բղավեց կատարյալ սիմմետրիան՝ հասկանալով, որ սիմմետրիան այլեւս խախտված է։ Երբ բոլոր դաշտերն առանձնացան, նրանց վրա, իր ծանրությամբ նստեց Հիգգսի խաթարված դաշտը՝ ստիպելով համարյա բոլորին զանգված ունենալ։ "Էս ի՞նչ եք անում, ա՜յ բոզոններ",- բացականչեց կատարյալ սիմմետրիան ու վերացավ։ Նրա փոխարեն առաջացավ Տիեզերքը։
Այդ ֆլուկտուացիայի անունն էր Գալուստ Սահակյան։





Հրանտ Առաքելյան

2006 թվականն էր։ Քալիֆորնիա նահանգի Սոկրամենտո քաղաքից 18 ամյա Մարինան տեղափոխվել էր Լոս Անջելես։ Մարինան շատ ծանր մանկություն էր ունեցել։ Ծնողները բաժանվել էին, երբ նա 5 տարեկան էր։ Շատ քիչ ընկերներ ուներ ու տենց մանր-մունր ծանր բաներ։ Եվ ահա Մարինան աշխատանք է փնտրում Լոսում ու ոշիպյան էլ չի ստացվում։ Մի օր նա նստած է Լոս Անջելեսյան բորդյուրներից մեկի վրա ու լաց էր լինում։ Նրան մոտենում է մի խորհրդավոր ծերունի
- ինչու՞ է լալիս այս չքնախ ու գեղեցիկ աղջնակը,
- Աշխատանք չեմ կարողանում գտնել :((((
- Վհաաաայ, անունդ ի՞նչ է
- Marina Ann Hantzis,- լացակումաց պատասխանում է աղջնակը
- Ուրեմն տես ինչ եմ ասում։ Դու շատ գեղեցիկ մարմին ունես, գեղեցիկ աչքեր ու լավն էս կարճ ասած։ Լսիր խորհուրդս։ Ուրեմն անունդ փոխում ես ու սկսվում նկարահանվել մեծերի համար նախատեսված ֆիլմերում։ Խոսք եմ տալիս երկու տարի անց կլինես աշխարհի ամենաճանաչված մարդկանցից մեկը LAV?
Ու լսեց աղջիկը ծերունուն, ու փոխեց անունը, ու դարձավ Sasha Grey ու սկսեց նկարահանվել մեծերի համար ֆիլմերում և շատ կարճ ժամանակահատվածում դարձավ հայտնի այնքան, որ նույնսիկ նկարվեց Steven Soderbergh -ի դեվուշկա պա վիզըվու ֆիլմում։ 
Իսկ ծերուկի անունն էր Գալուստ Սահակյան։


Arayik Babayan 

Մի օր, Աստված իր մոտ է կանչում իր քարտուղարին ու ասում.
-Նոր օրենք եմ հորինել. գրի'ր, Գալուստ:



Մհեր Գրիգորյան

Այս պատմությունը սկսվեց գոլֆի առաջնության ժամանակ: Եզրափակիչ փուլ հասան երեք ամենաուժեղ մասնակիցները, որից մեկի հետ էլ կատարվեց այս առեղծվածային պատմությունը: Պայքարը թեժ էր՝ չէ՞ որ բացի չեմպիոնի տիտղոսից հաղթողը պետք է արժանանար խոշոր դրամական պարգևի, որը կազմում էր 20,000$: Հակառակորդները շատ ավելի փորձառու էին, և մեր պատմության հերոսը շատ շուտ հայտնվեց բարդ իրադրության մեջ: Նա հուսահատված կատարում էր իր հերթական հարվածը, երբ հանկարծ լսեց մի ձայն` «համար 8 մականով հարվածիր»,- նա շրջվեց և տեսավ մի գորտի: «Համար 8-ով»,- կրկնեց գորտը: Երիտասարդը որոշեց լսել գորտին, և փոխարինեց 7-րդ համարի մականը համար 8-ով, հարվածեց և հրա՜շք. դիպուկ և հիանալի հարվածը մոտեցրեց մեր հերոսին այդ երանելի հաղթանակին: Երիտասարդը դրեց գորտին իր գրպանը և կատարեց վերջին հաղթական հարվածը… կլլլորիկ գումարը ստանալուց հետո երիտասարդը հարցրեց գորտին՝ «hima inc anem?» «գնանք կազինո!!!!»,-պատասխանեց գորտը: Եվ նրանք մտան առաջին-իսկ պատահած կազինոն: Գորտի խորհրդով երիտասարդը իր ողջ դրամական պարգևը դրեց թիվ 5-ի վրա… եվվվվվ շահե՜ց՝ սնանկացնելով կազինոին frown emoticon 
Եվ այդ գորտը… դե ջոգիք)))



Garik Chilingarian

Գարուն էր. Սակրամենտոյի լուսապայծառ գարնանային տաք օրերից մեկը , մի գեղեցիկ պարմանուհի ամբողջովին մերկ լողանում էր Սակրամենտոյի վճիտ լճակներից մեկում , հանկարծ նրան մոտեցավ մի սպիտակահեր ծերունի , նրան տվեց մի հաբ և ասաց ,
- Սաշա ես տեսա քո մերկությունը , բայց ես չեմ գայթակղվի 
Սաշան շատ նեղսրտեց. ինչպես թե, ես այսքան գրավիչ ու գեղեցիկ իսկ այդ ծերունին չգայթակղվեց:
Նա, ի հակառակ ծերունու, սկսեց գայթակղել բոլոր տղամարդկանց , իսկ ծերունու տված հաբը օգնում էր նրան երկար դիմանալ սեռական հարաբերություններում :
Նա սկսեց նկարահանվել մեծահասակների համար ֆիլմերում , հռչակ ձեռք բերեց, և ամնողջ աշխարհ ճանաչեց նրան որպես Սաշա Գրեյ: Նա երկար փնտրեց այդ ծերունուն , բայց չգտավ ուզւոմ էր իր երախտիքի խոսքը հայտնել :
Երբ մի օր Սաշան իր հերթական ֆիլմն էր նկարահանում երեք տղամարդու հետ, հանկարծ ներս մտավ այդ ծերունին , Սաշան տեսնելով նրան , վեր թռավ տեղից վազեց, փաթավեց ծերունուն և համբուրեց, ծերունին նրան հետ հրեց և ասաց.
-Սաշա ,ես չեմ գայթակղվելոու
Այդ հրաշք ծերունին Գալուստ Սահակյանն էր



Artur Avanesov

Մի ծերունի ծածկված էր գարնանային թեթև վերարկուով, առանց թևքերը հագնելու, որ ծածանվում էին վերարկուի լայն ծալքերի հետ: Սպիտակ վերարկուն` գունավոր հագուստի հետ` մի առանձին վայելչություն էին ընծայում բարձրահասակ երիտասարդի գեղակազմ իրանին: Նա ամրոցի ուրախությունն էր, երբ առավոտյան յուր օթևանից դուրս էր գալիս և հայտնվում էր բակում: Ամեն կողմից ամեն աչքեր հիացած նայում էին նրա վրա:
Ամրոցում կյանքը արդեն զարթնել էր. ամեն ինչ շարժողության մեջ էր: Աղավնիները ցած էին իջել աշտարակների բարձրությունից, խումբերով պտտվում էին բակում և սիրաբորբոք տարփանքով քծնվում էին միմյանց շուրջը: Իշխանական աղախինները, գույնզգույն հագուստներով, ուրախ, զվարթ, կատակներ էին անում միմյանց հետ, ծիծաղում էին, և կուտ էին ցրվում սիրելի թռչուններին: Ներքինիները ծանր, հոգատար դեմքով, մի սենյակի դռնից դուրս էին գալիս և, լուռ ու մունջ ուրվականների նման, անցնում էին, մտնելով մի այլ սենյակ: Նա խաղում էր եղջերվի ձագի հետ, որի պարանոցը զարդարած էր արծաթյա օղամանյակով:
Այդ ծերունին Գալուստ Սահակյանն էր:


Haik Naraya

Մռայլ և թախծոտ Լոնդոնյան օր էր: Բեյքր Սթրիթը թաղված էր մշուշի մեջ: Այդ տրամադրությունը նաև իր ազդեցությունն էր թողնում Շերլոք Հոլմսը վրա: Արդեն մի քանի շաբաթ էր, որ ոչ մի հետաքրքիր հանցագոծություն տեղի չէր ունեցել: 
Հոլմսը ընկճախտի մեջ էր: նա այդ օրը երրորդ անգամ մոտեցավ սեղանի դարակին, բացեց այն և սևեռուն հայացքով նայեց մորֆինով լեցուն սրսիկիչին: Ձեռքին փաթաթեց ռետինե քուղը, նրա զարկերակը պրկվեց և արդեն կարող էր ընդունել մորֆինի դոզան: 
Հանկարծ փողոցից լսվեց մի ահավոր աղմուկ, որին հետևեց դռանը հասցված տագանապային հարվածները: Ակնթարթներ անց սենյակ ներխուժեց ցուպը ձեռքին մի դեռհաս երիտասարդ:
- Պարոն Հոլմս դուք պետք է փրկեց մեզ, - ասած երիտասարդը:
Հոլմսը փրկված էր: 
- Խնդրեմ նստեք բուխարու մոտ,- սառնասրտորեն խոսեց Հոլմսը:
- Ժամանակ չկա: Աշխարհի ամենամեծ հանցագործը կենդանացել է: Մորիարտին, Հոլմս, Մորիարտին: Սակայն եղեր սգույշ: Մորիարտին այն անձնավորությունը չի, որ պիտի կարողանաս հենց այնպես, միտումնավոր խոսքեր ասես, - գոչեց այցելուն և ինչպես ներխուժել էր այնպես էլ դուրս փախավ սենյակից: Նա Գալուստ Սահակյանն էր

․․․․․

Փոքրիկ իշխանը հերթական բաոբաբն էր արմատախիլ անում: Նրանք աճում էին մի խելահեղ ձևի: Եվ Փոքրիկ Իշխանը միայնակ էր: Եվ փոքրիկ իշխանը չգիտեր ինչ անել: Եվ նա չէր հասցնում բաոբաբներին արմատախիլ անել քանի, որ միայնակ էր:
Հանկարծ լսվեց շարժիչի մի ձայն: Փոքրիկ իշխանը շրջվեց և տեսավ մի հատ ուղղաթիռ, որից պարանով ցած էր իջնում մի այլ փոքրիկ իշխան: Փոքրի իշխան Դվան եկել էր օգնության:
- հուռռա , գոչեց փոքրիկ իշխան Աձինը

- Այո, իսկապես, Հուռա՜-հուռա՛-հուռա՜
Քաջ Ֆիդայու սուրը շողշողա
Հուռա՜-հուռա՛-հուռա՜
Քաջ Նժդեհի սուրը շողշողա:

Վայ շեղվեցինք,- իրենք հավաքեց Դվան,- իրականում ես եկել եմ քեզ օգնելու:
Նա շրջվեց դեպի բաոբաբները և ճչաց:
- Չափներդ ճանաչեք։ Չափից եթե դուրս եք գալիս, անչափ չեք դառնում:
Բաոբաբները ամաչեցին: Փոքրիկ Իշխան դվան լուռ ժպտաց, և նստելով ուղղաթիռ հեռացավ:
Տարիներ անց պարզվեց, որ նա Գալուստ Սահակյանն էր:

․․․․․

-լինել թե՞ չլինել 
- լինել,- պատասխանեց Յորիկը
Հետո պարզվեց, որ Յորիկը չէր: Ինչպես միշտ Գալուստ Սահակյանն էր նորից կայֆավատ լինում: 



Մի օր Տրոյայի թագավոր Պրիամոսի որդի Պարիսը որոշում է գողանալ Հեղինեին (Ἑλένη, Ἑλένα), ըստ հունական առասպելաբանության՝ Զեւսի և Լեդայի դուստրը, Մենելայոսի կինը)։ Սակայն նրա մտերիմներից մեկը հայտարարությունների ժամին ձայն է խնդրում եւ հայտարարում․ «Ես տեսել եմ էդ Հեղինեի մերկությունը եւ չեմ գայթակղվել։ Քեզ էլ խորհուրդ կտամ նման ղալաթ չանել»։ Պատիսի վրա այս խոսքերը ազդում են ինչպես սառը ցնցուղ, նա արտագաղթում է Սպարտա եւ հիմնում «Փայտեձի» սպը։ Տրոյական պատերազմները կանխող երիտասարդն էր արքունիկի խոսնակ հայորդի Գալուստ Սահակյանը։


Ձյաձ Մովսեսիչ

1520 թվականի սեպտեմբերն էր, Օսմանյան կայսրության ապագա սուլթան Սուլեյմանը որսի էր դուրս եկել անտառում:
Նրանք բավական երկար շրջեցին, բայց որս չգտան և հանկարծ ծառերի արանքից ձայն լսվեց:
Սուլեյմանը հրամայեց ուսումնասիրել տեղանքը և տեսնել թե ինչ է կատարվում: Ենիչարներից մի քանիսը գնացին և թևերը մտած բերեցին ու Սուլեյմանի առաջ գցեցին մի ծերուկի, որը սոված էր ու ցնցոտիների մեջ:
Սուլեյմանը, որ շատ կասկածամիտ էր, մտածեց, որ ծերուկը դիվերսանտ է և հրամայեց ղեղդամահ անել:
Սակայն ծերունին սկսեց խնդրել, որ չսպանի իրեն, քանզի ինքը գիտի, թե ինչ է սպավում ապագայում Սուլեյմանին:
Սուլթանը հետաքրքրվեց ծերունու հայտարարությամբ և սկսեց լսել նրան:
Ամբողջ գիշեր ծերունին խոսեց ու պատմեց սուլթանի ապագայից:
Հաջորդ առավոտ սուլթանի մոտ եկավ սուրհանդակը և հայտնեց, որ սուլթանի հայրը հոգին ավանդեց և ցուլթանը պիտի գնա ու կառավարի օսմանյան կայսրությունը:
Եվ ահա 1887 թվականին կառուցվեց Էյֆելյան աշտարակը, իսկ այդ ծերունին Գալուստ Սահակյանն էր:


Arman Harutyunyan
Ռոբինզոն Կրուզոն շատ անտրամադիր էր… նրան այդպես էլ չէր հաջողվում իր փրկած հնդկացուն՝ Ուրբաթին հետ վարժեցնել իր նմանի միսն ուտելու զզվելի սովորությունից։ Ժամերով բացատրում էր, համոզում թե որքան անտանելի է հայրենակցի միսն ուտելը։ Ուրբաթն անդրդվելի էր, նրան դուր չէր գալիս այծի, ճագարի կամ ձկան միսը որ ամեն օր եփում ու խորովում էր Ռոբինզոնը։ Նրանից թաքուն այդ հնդկացի կամակոր տղան հաճախ մարդու միս էր ուտում…. Մի օր էլ Ռոբինզոնի համբերությունը հատավ ու նա գնդակահարեց այդ հնդկացի տղային։
Այդ տղան Գալուստ Սահակյանն էր․․․․

......

1686 թվական, Անգլիա
Արևոտ եղանակ էր․․․ Իսահակ Նյուտոնը հոգնած պառկած էր խնձորենու տակ ու մտորում էր։ Արդեն բավականին ժամանակ էր մի միտք հանգիստ չէր տալիս նրան, բայց կոնկրետ ձևակերպումներ չէր կարողանում տալ՝ թե ինչ է փնտրում և լուծումն ինչպիսին է լինելու։ Նյուտոնը չզգաց թե ինչպես ննջեց խնձորենու տակ պառկած, երբ հանկարծ՝ թԸրմփ մի խնձոր ծառից պոկվեց և ընկավ ուղիղ նրա գլխին։ Անսպասելի ցավից Նյուտոնը ոտիք թռավ, բայց հաջորդ ակնթարթին ժպիտը ողողեց նրա դեմքը՝ մտահոգող խնդիրը պարզվել էր, լուծումը տեսանելի էր, մնացածն ինչպես ասում են տեխնիկայի հարց էր։ Երախտագիտությամբ լեցուն հայացքով Իսահակը շրջվեց դեպի խնձորենին, գլուխը բարձրացրեց նայեց վերև ու ծառի ճյուղերի վրա նկատեց մի դամբուլ դեմքով տղայի։ Չնայած Նյուտոնն արդեն հասկացել էր, որ ինքը հայտանգործել է ձգողականության օրենքը, բայց նա նաև հասկացավ որ խնձորն ինքն իրեն չէր պոկվել ու ընկել իր գլխին….
Դամբուլ դեմքով տղան Գալուստ Սահակյանն էր




Garnik Atanesyan
2012 թվականն էր։ Մեքսիկայում հանդիսավոր կերպով բացվում էր աշխարհի ամենաբարձր կամուրջը։ Նրան Բալուարտե էին անվանելու։ Այս եզակի կառույցը, որն ուներ ավելի քան 403 մետր բարձրություն եւ 1124 մետր երկարություն,միավորում էր Դուրանգո եւ Սինաոլա նահանգները։ Կամուրջի հանդիսավոր բացմանը ներկա էր նաեւ երկրի նախագահը,ում ձեռքին էր նաեւ հավաստագիրը,որ կամուրջը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Եվ ահա արարողության ամենաթեժ պահին հայ Վերսանդիկը անհավանական թռիչք կատարեց կամրջի վրայից եւ...ողջ մնաց։ Լրագրողները շրջապատել էին հազիվ շնչող հայ դյուցազնին,եւ փորձում էին պարզել,թե ինչը դրդեց նրան գնալ նման խելահեղ քայլի։ Վերսանդիկի պատասխանը հստակ էր՝ դրդել չգիտեմ,բայց բրդողին որ բռնել եմ...
Հետո պետք է պարզվեր,որ բրդողը Գալուստ Սահակյանն էր



Hayk Melkonyan

1805 թվականի դեկտեմբերի 1-ի գիշերը սառը ձյուն տեղաց: Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտն առավոտից լավ տրամադրություն չուներ: Աուստեռլիցի հարավային բլուրներին փռվել էր ֆրանսիական բանակը և պատրաստվում էր հաջորդ օրվա վճռորոշ ճակատամարտին: Զինվորների հոգնածությունը և բարոյական լքվածությունը անհանգստացնում էին մեծ զորավարին, և նա վախենում էր, որ ճակատամարտը տանուլ կտա: Երբ Նապոլեոնը դժվարանում էր որևէ խնդիր լուծել, կամ դժվարություն հաղթահարել, ապա անմիջապես պառկում էր քնելու, իսկ արթնանալուց հետո անմիջապես ճիշտ հրամաններ էր տալիս բոլորին և հաղթում իր բոլոր թշնամիներին: Ոչ ոք չգիտեր, թե նա ինչ է տեսնում երազում, կամ ինչ է կատարվում նրա հետ: Այս անգամ էլ նա պառկեց քնելու` այն հույսով, որ արթնանալիս կիմանա ինչ անել, որ հաղթի: Երազում նրան այցելեց իր հին ծանոթ ալեհեր ծերունին: «Ի՞նչ կա Նապո: Ինչի՞ ես մանթո,- հարցրեց նա` ըմպելով ձեռքի գավաթից Courvoisier 25 տարեկան կոնյակը»: Կայսրը պատմեց իր դարդերը: «Դրանց մահապատիժը ցմահ կլինի,- պատասխանեց ծերունին, - մի վախեցիր: Առյուծի կողմից առաջնորդվող ոչխարների հոտը միշտ էլ հաղթանակ կտանի ոչխարի կողմից առաջնորդվող առյուծների հոտին»: Հաջորդ օրը սկսվեց Աուստեռլիցի ճակատամարտը և իմաստասեր Գալուստ Սահակյանը վճռորոշ դեր խաղաց Նապոլեոնի հաղթանակի գործում:



Գարեգին Միսկարյան
Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը:
Արևի առաջին ճառագայթների ներքո` Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողքերով, որ աչք էին շլացնում: Արագածի պսակաձև գագաթը չէր երևում: Նա դեռ պատած էր ձյունի պես ճերմակ մշուշով, որպես մի ամոթխած հարսիկ, որ սքողում է յուր դեմքը անթափանցիկ շղարշով: Կանաչազարդ դաշտավայրը, ցողված վաղորդյան մարգագետիններով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով: Փչում էր մեղմ հովիկը, ծաղիկները ժպտում էին, դալար խոտաբույսերը ծփում ու ծածանվում էին, և դաշտի խաղաղ տարածությունը օրորվում էր սքնաչելի ալեկոծությամբ:
Գեղեցի՛կ էր այդ առավոտը:
Թռչունները ուրախ-ուրախ ճախրում էին մի թուփից դեպի մյուսը: Գույնզգույն թիթեռները, գույնզգույն ծաղիկների նման, ցանված էին օդի մեջ: Սպիտակ արագիլը, կարմիր ոտները հորիզոնական դիրքով ուղիղ մեկնած, լայն թևքերով թափահարում էր, շտապելով դեպի Արաքսի մորուտները: Ձեռնասուն եղջերուները, վայրենի վիթն ու այծյամը, դուրս էին եկել Խոսրովի արքայական անտառներից, և ազատ, համարձակ վազվզում էին շրջակա մարգերի վրա:
Չէր երևում միայն մարդը՝ Գալուստ Սահակյանը։
Րաֆֆի
Samvel




Armen Pambukhchyan

1941 թ-ի սեպտեմբերյան պայծառ օրերից էր, երբ մեն Սմալենսկի արվարձաններում փոքրիկ խարույկի շուրջ վայելում էինք մեր հայ գերի Գագուլի պատրաստած խորովածը, որի համը կարծես ալպյան ծաղիկ հիշեցնող, դրեսդենյան հարմոնիկ շենքի տեսքով քյաբաբ էր, ինչից թվում էր, թե կշտանալ չի լինի, սակայն ցանկացած ներդաշնակ միջավայր ընդհատվեց հերթական սմալենսկառուսի անմիջական ներկայությամբ, ով փոքրիկ երեխայի սովալլուկ հայացքով մոտեցավ և մի պատառ ուզեց այդ ախորժաբեր պատառից: -Ովա՞, բացականչեց օբերլեյտենանտը, հայացքը թեքելով ֆյուրերի ժպիտ հիշեցնող փոքրիկին, -Ալեքսանդրն է հրամանատար, մրմնջաց փոքրիկը, որի անունն էր Գալուստ Սահակյան....
Հ.Գ. սենց խառի մեջ


Artush Aydinyan
2012-ի գարունն էր, 30-ամյա Մարկ Ցուկերբերգը իր հերթական մելանխոլիկ զբոսանքն էր անցկացնում Նյու Յորքի բուսաբանական այգում, երբ Մարկը արդեն լքում էր այգու տարածքը հանկարծ նրան մի խորհրդավոր ծերունի մոտեցավ, նա միանգամից ճանաչեց Մարկին, շնորհակալություն հայտնեց ֆեյսբուքի համար, քանի որ ծերունին ֆեյսբուքի շնորհիվ իր առաջին սիրուն էր գտել, իսկ երբ արդեն զմիմյանց հաջողություն էին մեղթում, ծերունին հանրած հարցրեց՝ «ապեր բա խի՞ չէս պսագվում», առաջին անգամ Մարկի գլխում նման միտք ծագեց, ամողջ գիշեր չկարողացավ քնել, մտորումներ էր անում, իսկ առավատը արդեն Փրիսցիլլա Չանին ամուսնության առաջարկություն արեց, նրանք 2012 թվականի մայիսի 20-ին ամուսնացան: Ուղիղ 3 տարի անց Մարկը իր գեղեցկուհի կնոջ՝ Չանի հետ, բուսաբանական այգում հերթական զբոսանքն էր անցկացնում, հանկարծ Մարկը մի՝ «ծանոթ դեմք տեսավ APE» մոտեցավ, պարզվեց խորհրդավոր ծերունին է ... շնորհակալություն հայտնեց ծերունուն, մի քիչ գյալաջի արին, իսկ երբ արդեն եկավ պաչիկով հաջող անելու պահը, ծերունին հանկարծ հարցրեց՝ «բա նորություն չկա՞» Մարկը և Չանը լռեցին, առաջին անգամ նրանց գլխում այդպիսի միտք ծագեց, մտորումներ արեցին, ողջ գիշեր արեցին, և չքնեցին .... ուղիղ 9 ամիս անց ծնվեց Մարկ Ցուկեմբերգի առաջնեկը:
Այդ խորհրդավոր ծերունին Գալուստ Սահակյանն էր


Garnik Atanesyan
2012 թվականն էր։ Մեքսիկայում հանդիսավոր կերպով բացվում էր աշխարհի ամենաբարձր կամուրջը։ Նրան Բալուարտե էին անվանելու։ Այս եզակի կառույցը, որն ուներ ավելի քան 403 մետր բարձրություն եւ 1124 մետր երկարություն,միավորում էր Դուրանգո եւ Սինաոլա նահանգները։ Կամուրջի հանդիսավոր բացմանը ներկա էր նաեւ երկրի նախագահը,ում ձեռքին էր նաեւ հավաստագիրը,որ կամուրջը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Եվ ահա արարողության ամենաթեժ պահին հայ Վերսանդիկը անհավանական թռիչք կատարեց կամրջի վրայից եւ...ողջ մնաց։ Լրագրողները շրջապատել էին հազիվ շնչող հայ դյուցազնին,եւ փորձում էին պարզել,թե ինչը դրդեց նրան գնալ նման խելահեղ քայլի։ Վերսանդիկի պատասխանը հստակ էր՝ դրդել չգիտեմ,բայց բրդողին որ բռնել եմ...
Հետո պետք է պարզվեր,որ բրդողը Գալուստ Սահակյանն էր grin emoticon



Narek Stepanian

1995 թվի օգոստոս ամիսն էր։ Ռեդմոնդյան արևը այդ օրը առավել ջերմ էր։ Սիլիկոնյան հովտից փախած 3 հովիվ տղաներ նկուղում նստած պարապությունից քռիս էին խաղում՝ երազելով մի մեծ հայտնագործության մասին։ Հանկարծ նրանցից մեկը 4 թուղթ բռնեց։ Պարտիան կրելուց հետո նա ուրախ-ուրախ տուն էր շտապում, երբ հանկարծ խաչմերուկում <<Օռլյոնոկ>> հեծանվով մի երիտասարդ կանգնեց, նրան տվեց թղթի վրա գրված ինչ-որ անհասկանալի գծագրեր,կոդեր և ասեց՝ <<առ, գնա արարիր և դարձիր հայտնի, բայց մի մոռանա, որ բիզնես ունեցողը դեռ բիզնեսմեն չի>>։ Երիտասարդը ուրախությունից հուզված հասավ տուն, պրպտեց թղթերը. արդյունքում ստեղծվեց Internet explorer-ը։ Այն հեծանվավար երիտասարդը Գալուստ Սահակյանն էր, իսկ աչքի եկած գյուտարարը, ով ոչ միայն բիզնեսմեն չդարձավ, այլև <<պռավա տվողիդ ...-ը>> բովանդակությամբ <<ստեղծողիդ ...-ը>> քֆուրներ կերավ, Թոմաս Ռիրդոնն էր։



Նարեկ Բաբայան

Ծերունին գիտեր, որ հիմա ինքը հաղթված է վերջնականապես և անուղղելիորեն ու վերադառնալով նավախել՝ տեսավ, որ ղեկալծակի բեկորը մտնում է ղեկի բացվածքի մեջ, այնպես որ վատագույն դեպքում կարելի է դրանով էլ վարել: Եվ պարկը գցելով ուսերին՝ նավակն ընթացքի դրեց: Այժմ նա լավ էր ընթանում, և ծերունին ոչինչ չէր մտածում և ոչինչ չէր զգում: Հիմա նրա համար միևնույնն էր, միայն թե նավակը շուտ ու բարեհաջող հասցնի հայրենի ափ: Գիշերը շնաձկները հարձակվեցին ձկան մսազուրկ կմախքի վրա՝ սեղանի փշրանքները կորզող որկրամոլների պես: Ծերուկն ուշք չդարձրեց նրանց: Այլևս ոչ մի բանի ուշք չէր դարձնում նա, բացի իր նավակից: Զգում էր միայն, թե որքան թեթև ու արագ է ընթանում հիմա, երբ այլևս չի արգելակում ձկան ահագին ծանրությունը:
«Լավ նավակ է և անաղարտ ու անվնաս, եթե չհաշվենք ղեկալծակը,— մտածեց նա:— Իսկ նոր ղեկալծակ դնելը դժվար չէ»:
Ծերունին զգում էր, որ մտել է տաք հոսանքի մեջ, և նշմարում էր առափնյա ավանների լույսերը: Նա գիտեր, թե որտեղ է գտնվում, և տուն հասնելը հիմա ոչ մի դժվարություն չէր հարուցում:
Այդ ծերունին Գալուստ Սահակյանն էր, ով մի ժամանակ երազում առյուծներ էր տեսնում, բայց վերջերս սկսել էր տեսնելSamvel Martirosyan-ին։ )))



Artak Harutyunyan
Կյանքի ստեղծման արևածագին` դրախտի այգիներում մի օր Ադամը գնումա գործի, երեկոյան էլ հոգնած գալիս է տուն, տեսնումա տանը մենակա, նեղվումա, նեռվայնանում ու գնումա աստծոյ մոտ բողոք: Ճանապարհին հանդիպումա թզի ծառին: Ծառն ասումա` Բարի Գալուստ: Այդ Բարի Գալուստը Գալուստ Սահակյանն էր:




Վովա Հակոբյան


2000 թվականն էր: Իսպանական գողտրիկ քաղաքներից մեկը: Սրճարանում՝ անկյունում դրված փոքրիկ սեղանի մոտ նստած էին երկու միջին տարիքի տղամարդիկ: Ինչ-որ բան էին քննարկում: Զգացվում էր, որ կարևոր հարց էին քննարկում: Նրանցից մեկը, որ ավելի պաշտոնական տեսք ու թանկարժեք կոստյում էր կրում, ասում էր, որ երեխայի բուժման ծախսերը իրենք ամբողջությամբ վերցնում են իրենց վրա: Իսկ զրուցակիցը պնդում՝ որ դա պետք է անել շատ արագ, այլապես նա կվերցնի որդուն ու կհեռանա Արգենտինա, բուժումը այնտեղ շարունակելու համար: Պաշտոնյան պնդում էր, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով ու փաստաթղթավորված, իսկ հայրը չէր համաձայնում՝ բյուրոկրատիայով զբաղվելու ժամանակ չկար: Հանկարծ, այդպես էլ ոչ ոք չնկատեց թե որտեից, հայտնվեց մի ծերունի, մոտեցավ տղամարդկանց սեղանին, տուփից քաշեց քաշովի անձեռոցիկը, ապա ծոցագրապանից հանեց նախագահի նվիրած ճտիկով գրիչը և դրեց պաշտոնյայի դիմաց: Էվրիկա՜՜
Մեսսին 13 տարեկան հասակում իր առաջին պայմանագիրն է կնքում Բարսելոնայի հետ:
Իսկ խորհրդավոր ծերունին ոչ այլ ոք էր, քան Գալուստ Սահակյանը:


Zhirayr Avetisyan

Գնդապետի տունը գտնվում է գրավի տակ: Ուտելու բան չկա: Արդեն վաճառված է կարի մեքենան, որը ինչ-ինչ գումար էր թույլ տալիս վաստակել: Սակայն գնդապետը կեր է տալիս աքլորին և համառորեն սպասում է նամակի:
Սով է: Գնդապետի կինը հիվանդանում և անկողին է ընկնում: Դեկտեմբերի ցուրտ երեկոները գնդապետին տաքացնում են մտքերը անցած գնացած ռազմի օրերի մասին: Հույս ունի, որ հերթական մոտորանավը կբերի նամակ և լուրեր: Նրան հույս է տալիս այն, որ մարզական մարտերն արդեն սկսվել են և նրա աքլորը լավագույնն է: Մնում է սպասել քառասունհինգ օր:
Գնդապետը համոզում է հուսահատ կնոջը:
Կինը հարցնում է.
_Ի՞նչ ենք ուտելու այս քառասուն օրերի ընթացքում։
Գնդապետը վճռականորեն պատասխանում է.
_Քաք:
Այդ աքլորի աննունն էր Գալուստ Սահակյան
‪#‎Մարկես‬



Bagrat M. Harutyunyan

Ասում են տենց մի դեպք էլ Յունգենց տանն էր պատահել. Ֆրոյդը էրոտիկ ֆանտազիաները նկարագրելու համար միանգամից պիցա էր պատվիրել ու սանտեխնիկ էր կանչել... այդ երկուսի այցից րոպեներ անց Կարլ Գուստավիչենց տուն աղ ուզելու նպատակավ եկավ ներքևի հարևանի որդին.... տարիներ անց Ֆուկոն դառավ սիֆիլիտիկ և մահացավ, իսկ այն փոքր տղան դառավ Գալուստ Սահակյան և ապրեց ու ապրեցրեց



Tigran Kocharyan

Մի անգամ ԱԺ-ում քվորումի պակասություն է լինում, ավելի ճիշտ չի լինում: Գալուստ Սղից մի ձայն է գալիս և Գալոահակյանը, ով պարտաճանաչ ապահովում է պատգամավրների ներկայությունը, շրջում է ԱԺ-ի շենքով և հավաքագրում պատգամավորներին:

Հանկարծ ԱԺ-ի նկուղից մի հառաչյուն ձայն է գալիս և Գալուստը շտապում է այնտեղ:

-Վայ ոնց էի մոռացել իրա մասին,- բացականչում է Գրիգորիչը և շտապ իջնում է նկուղ: Նկուղում , արդեն հինգ օր լիցքաթափված պլանշետով, պատին գամված մի երիտասարդ էր նստած:

Մի օր, երիտասարդ ջան, դու ինձ կհարցնես ինչ եմ ես շատ սիրում ԱԺ նախագահի պաշտոնը թե քո ստատուսները, և ես կասեմ Շմայսին, դու կնեղանաս ու կգնաս, այդպես էլ չիմանալով, որ ես ֆեյսբուք չեմ մտնում,LAV ?-ասաց Գալուստը երիտասարդին:

Այդ երիտասարդը Samvel Martirosyan էր :)

No comments:

Post a Comment

Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...