FinFisher եւ Hacking Team կազմակերպությունները պատրաստում են վիրուսներ պետական մարմինների համար; Պաշտոնապես դա արվում է, օրինակ, ոստիկանների համար, որ իրենք կարողանան գաղտնի ներթափանցել մանկապիղծերի համակարգիչների մեջ։ Իրականում հիմնականում սա օգտագործվում է շատ երկներում ընդդիմադիրներին, ակտիվիստներին հետեւելու համար։ Իսկ հետեւելու հնարավորությունները շատ մեծ են ֊ նամակագրությունները կարդալուց սկսած մինչեւ լապտոպի տեսախցիկը եւ միկրոֆոնը աննկատ միացնելն ա ու հետեւելը մարդուն։
Տվյալ վիրուսները չեն հայտնաբերվել մինչեւ վերջերս հակավիրուսային ծրագրերով, քանի որ օգտվել են տարբեր չբացահայտված Zero Day խոցելիություններից։
Detect 2.0 ծրագիրը թույլ է տալիս հայտնաբերել նման ծրագրեր ձեր համակարգչերում։ Հայաստանի իշխանությունների վերաբերյալ չկա տեղեկատվություն, որ իրենք կիրառել են այս երկու կազմակերպությունների վիրուսները։ Սակայն, Ադրբեջանը եւ Թուրքիան ակտիվ օգտվել են այս կազմակերպությունների ծառայություններից։ Եվ չի բացառվում, որ հայերի համակարգիչները փորձել են վարակել։ Նենց որ արժի մի հատ ստուգվել։
Ներբեռնել պետք է այստեղից ֊ detect.exe ֆայլը։ Խոդի տալ անջատած ինտերնետով։ Աջ քլիք անել սկզբից եւ միացնել որպես ադմինիստրատոր։
Ավելի մանրամասն այստեղ է, բայց դե անելու բան չկա։
Ծրագիրը վստահելի է, քանի որ պատրաստված է հեղինակություն ունեցող կազմակերպությունների կողմից՝ Amnesty International, Digitale Gesellschaft, Electronic Frontier Foundation , Privacy International.։ Եվ, ամենակարեւորը, սա բաց կոդերով ծրագիր է, որի պարունակությունը մասնագետները կարող են ազատ ստուգել։
Subscribe to:
Post Comments (Atom)
Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից
Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։ Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։ Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...
-
Մի քանի գրադարան գրեմ ինքնամեկուսացվածների եւ իրենց երեխաների համար․ Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար - Գրքասեր Ամենամեծ ռ...
-
Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...
-
Կա երկու հայտնի բան. ա. Ադրբեջանական հատուկ ծառայությունները ակտիվորեն օգտագործում են սոցցանցերը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմում բ. Հա...
No comments:
Post a Comment