Mastodon

Ադրբեջանական ապատեղեկատվություն՝ հայաստանյան մամուլի վրա հղումներով

Ադրբեջանցիք մատրական տեղեկատվության վերաբերյալ նոր քաղաքականություն են վարում։

ա․Մի կողմից ադրբեջանական բանակը այս տարվա սկզբից անում է ամեն ինչ՝ սեփական կորուստների մասին տեղեկատվությունը փակելու համար։ Բվականին հաջող է այս պահին ստացվում իրենց մոտ՝ քանի դեռ հասարակական դժգոհություն չի սկսել։

բ․ Մյուս կողմից ադրբեջանական հաքերները մի քանի անգամ կարողացել են կոտրել հայաստանյան լրատվական կայքեր եւ տեղադրել այնտեղ ապատեղեկատվություն Հայաստանի կողմից մեծ կորուստների մասին։ Ինչը անմիջապես արտատպվել է ադրբեջանական մամուլի կողմից, իսկ քիչ անց մեկնաբանվել պաշտոնական բանակայինների կողմից։ Ինչը նաեւ կարող է համարվել ապացույց, որ ադրբեջանցի հաքերների մի մասը արդեն իսկ վերահսկվում են գաղտնի ծառայություններիկողմից։

գ․ Քանի որ ադրբեջանական քարոզչության մասնագատեները, ամենայն հավանականությամբ, հայտնաբերել են, որ ինչ հիմարություն էլ գրեն, դա մեկ է ներթափանցում է հայաստանյան եւ հայկական տեղեկատվական դաշտ (նյութերը արտատպումեն մեր ԶԼՄ֊ները, սոցցանցերով տարածում են օգտատերերը), ապա արդեն նույնիսկ չեն էլ զբաղվում բարդ հաքերային մախինացիաներով, այլ անմիջապես սուտ հղումներ են տալիս։ Օրինակ, այս ապատեղեկատվությունը ակընհայտ սուտ է, եւ նման բան չի եղել այս երկու հայկական կայքերի վրա (iLur, Деловой Экспресс), բայց նյութը հրապարակվել է, ինչից հետո ադրբեջանական ՊՆ֊ն դա նույնիսկ մեկնաբանել է։

դ․ Յուրահատուկ ապատեղեկատվության տարածման հարթակ է դառել Mamul.am֊ի «Մամուլի խոսնակ» բաժինը, ուր յուրաքանչյուր անձ կարող է տեղադրել նյութ, որը միջին ընթերցողի համար հանդիսանում է ԶԼՄ֊ի նյութ։ Սա փաստացի ադրբեջանցիների կողմից արդեն մի քանի անգամ օգտագործվել է որպես ապատեղեկատվությունը հաջող լեգալիզացնելու հարթակ։ Կնոկրետ այսօրվա դեպքում նույնպես հիմնականաղբյուրը Մամուլ․ամ֊ն է։ Նյութը արդեն հեռացվել է կայքից, սակայն դեռ հասանելի է Գուգլի քեշերում։


No comments:

Post a Comment

Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...