Հաշվի առեք, որ ինտերնետ ակումբից, հանրային համակարգիչներից օգտվելուց գրեթե 100% հավանականություն կա, որ ձեր գաղտնաբառը կհայտնվի ուրիշի ձեռքերում։ Այնպես որ սա արժի միացնել։
Ակտիվացնելու համար գնում ենք աջ անկյուն եւ մտնում settings
Այստեղ ընտրում ենք 2-Step Verification, միացնում ենք, եւ քայլերով գնում։
Այստեղ դուք ունեք երկու տարբերակ։ Եթե Android հեռախոս ունեք, ապա ձեր մոտ տեղադրվում է կոդը գեներացնող Google Authenticator հավեվածը։
Ակտիվացնելուց հետո դուք ունեք կարգավորումների էջ։ Դուք կարող եք ոչ թե հավելվածով կոդը ստանալ, այլ sms-ով ֊ տես բ․ տարբերակը։ Բացի դրանից, կարող եք գեներացնել իննը լրացուցիչ կոդ եւ դրանք տպել։ Սա այն դեպքերի համար է, երբ դուք գնում եք երկրից դուրս եւ կապ չեք ունենալու ֊ տես գ․ տարբերակը։
Եթե դուք սա ակտիվացնեք, ձեր անձնական համակարգիչը կամ հեռախոսը կավելացնեք առաջին անգամ մտնելուց վստահելի սարքերի ցանկի մեջ եւ այլեւս պետք չի լինի կոդը ներմուծել։
No comments:
Post a Comment