Homeland / Родина или "Свой среди чужих" ` նայել, թե չնայել
Երեք սեզոնանոց լրտեսագիտական սերիալ է։ Ինչը դուրեկան է, որ Mission Impossible-ի կամ Ջեյմս Բոնդի պես ողջ ֆիլմը չի հիմնված երկու թիթիզությունների վրա․ գլխավոր հերոսի լոպազության եւ տեխնիկական պիպիչների, առանց որի հերոսը երկկողմանի խոզուկով հիվանդ ջահել ա դառնում։ Էս ֆիլմում ամեն ինչ ավելի մարդավարի է, լիքը անդառնալի սխալներ են կատարվում, շատ ոչ֊միանշանակ գործողությունների են գնում մարդիկ։ Հետաքրքիր ա տեսնել պերսոնաժների զարգացումը, որոնց լավ (չնայած, ոչ շատ հայտնի) դերասաններ են խաղում։
Ինչն անդուր ա․ հերոսները իրենց ներքին ապրումները շատ հաճախ դրսեւորում են խորը հոգոցներով, ինչը նայողի շնչառության վրա սկսում է ազդել։ Իսկ քանի որ գլխավոր հերոսուհին տառապում է ՄԴՊ֊ով ,իսկ դերասանուհին հատկապես պարանոիդալ մասը շատ լավ ա խաղում, ապա երկրորդ սեզոնից դուք սկսում եք շնչահեղձ լինել։ Բացի դրանից, ինչպես միշտ, Իրանի գաղտնի ծառայություններին այնքան դիվական հնարամտություններ են վերագրում, որ հաճախ ուզում ես Ստանիսլավսկու պես ասել․ "Նե վերյու"
Եթե լրտեսական ֆիլմեր եք սիրում, որտեղ սաղ ֆիլմը վազվզում են ու իրար էն աշխարհ ճանապարհում, սա էդքան էլ դուրներդ չի գա։ Բայց երկար, դժվար կանխատեսելի, հաճախ նվնվան սյուժեներ սիրողների համար լրիվ ինքն ա։
Գնահատական ֊ 4+
IMDB - 8.6
Kinopoisk - 8.4
նայելու հղում
Subscribe to:
Post Comments (Atom)
Բանկային սքամ
Տվյալ դեպքում ID Bank Facebook ads, թիրախավորումը - բոլորը Հայաստանում, 25+ տարիք Link: hxxps://armenia-i-dbank[.]com/banks/LogOn/idram Նու...
-
Մի քանի գրադարան գրեմ ինքնամեկուսացվածների եւ իրենց երեխաների համար․ Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար - Գրքասեր Ամենամեծ ռ...
-
Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...
-
Կա երկու հայտնի բան. ա. Ադրբեջանական հատուկ ծառայությունները ակտիվորեն օգտագործում են սոցցանցերը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմում բ. Հա...
No comments:
Post a Comment