Mastodon

Արթուր Բաղդասարյանը Twitter֊ում՝ մարքեթինգային սխալները

Ողջունելի է, որ վերջապես մեր քաղաքական գործիչները սկսել են օգտագործել Twitter֊ը, որն շատ ավելի բաց հարթակ է, քան Facebook֊ը իր տոտալիտար ալգորիթմերով։

Այսօր տեղեկացա, որ Արթուր Բաղդասարյանը նույնպես բացել է Twitter֊ում հաշիվ։ Ողջյունելով այս քայլը, կուզենայի մի քանի խորհուրդ տալ նրանց, ով զբաղվում է այս հաշիվը աշխատացնելով։ Քանի որ շատ տխուր բաներ են արել․

ա․ Սկսենք նրանից, որ միանգամայն ակընհայտ չէ, որ սա Արթուր Բաղդասարյանի պաշտոնական հաշիվն է։ ՕԵԿ֊ի կայքում սրա մասին տեղեկատվություն չկա։ Բայց, եթե մտնել կայքի վրայից ՕԵԿ֊ի պաշտոնական ՖԲ էջ, ապա այստեղ կա հղում Replik.am-ի վրա, որն էլ հղում է տալիս ոմն blogbox-ի վրա։ Համաձայնեք, որ սենց բուլբուլյատօրային ձեւով չեն հայտարարում այսպիսի կարեւոր իրադարձության մասին։





բ․ Բավականին կարեւոր է, թե ում է հետեւում Արթուր Բաղդասարյանի թվիթերյան հաշիվը։ Համաձայնեք, որ դա պետք է խոսի այդ մարդու քաղաքական նախասիրությունների մասին։

Նայելով ցանկը, տպաորություն է ստեղծվում, որ քաղաքական գործիչը ինչոր տարօրինակ միստիկ փնտրտուկների մեջ է․ լրատվականների կողքը հանդիպում է Microsoft News, Дэвид КЭМЕРОН ֆեյք յուզերը (զգուշացեք ֆեյքերից), Валуев Николай (ախպերություն ա է), 5 умных мыслей (խի սենց քիչ), CHANEL (էն որ Կօկօ Շանելն ա), Greenpeace Russia (խի բայց՞ հենց Ռաշա), @AndoVagindo (ապրի Անդոն), Grumpy Merkel (կնշանակե՝ փնթփնթան Մերքել, տիկինը որ իմացավ, կնեղվի հաստատ), Александр Ткачёв (Կրասնոդարի ֆաշիստ մարզպետն ա, հիշացնեմ), Жириновский В.В. (առանց մեկնաբանության, ЫЫЫЫЫЫ), Федеральная антимонопольная служба Росси (բայց խի՞), Минздравсоцразвития (բայց խի՞), Ivan Urgant, Михаил Задорнов (էսքանից հետո, խի չե որ՞)

Կարճ ասած՝ մարդուն ոնց որ հատուկ ձեռ առնեն։

գ․ Իսկ սա առաջին գրառումն է։ Ասեմ, որ Թվիթերում, ինչպես եւ այլ տեղեր սկզբից մի հատ բարեւում են ու ներկայանում։ Միանգամից սենց որ մտնում են, մարդկանց մոտ ոչ ադեկվատ ռեակցիա է լինում, ինչն էլ բերում է սենց մազալու մեկնաբանությունների



դ․ ասեմ, որ ՕԵԿ֊ի պաշտոնական Թվիթերն էլ է թարազուից ընկած։ Այն հետեւում է միայն երկու հաշիվների․ մեկը դա Մեդվեդեւի պաշտոնականն է, մյուսը՝ երգիծական ֆեյք Перзидент Роисси: Մեռնելիք ա, ինչ ասեմ


No comments:

Post a Comment

Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...