Mastodon

Armenian News Search / Հայաստանի մամուլով փնտրելու համակարգ

Այստեղ կարող եք գտնել հայկական Սփյուռքի ԶԼՄ֊ներով որոնման համակարգը




Հայաստանյան ցացնը միշտ տուժել է այն պատճառով, որ մենք նորմալ փնտրող համակարգ չենք ունեցել հայերեն փնտրելու համար։ Վերջին մի քանի տարիներին Գուգլը սկսել է քիչ թե շատ լավ հասկանալ հայերենը։ Բայց կարեւորագույն Google News համակրգը տենց էլ չաշխատեց հայերեն։ Բանկցություններ գնում էին, որ Yandex Новости հայերեն սկսի աշխատել, բայց, ցավոք, այն մարդը, որ դրա կողմնակիցներ, գնաց Yandex-ից, եւ այս ամենը կանգնեց անորոշ շամանակով։

Իսկ նորություններով փնտրելու հնարավորության բացակայությունը բերել է նրան, որ հայաստանյան հասարակությունը ինքնուրույն լուրեր փնտրելու ունակությունը գրեթե կորցրել է՝ հիմնականում մարդիկ օգտվում են միայն Facebook֊ից։ Ինչը դարձնումէ հասարակությունը ավելի խոցելի մանիպուլյացիաների համար, քանի որ մարդ ինքնուրույն չի փնտրում նորությունը։

Սա հաշվի առնելով, Google հիման վրա սարքեցի փնտրող համակարգ։ Նա փնտրում է միայն հայկական լրատվական կայքերով։ Փնտրում է միայն նորություններ եւ լուսանկարներ։ Նորությունները ֆիքսված են այնպես, որ գալիս են ըստ ժամանակի, այսինքն, եթե փնտրում եք "Գուգուշ", ապա գալիս է այն նորությունը, որը եղել է ամենավերջինը, հետո մյուսը եւ այլն։ Աջ անկյունից կարող եք փողել, եւ ընտրել ըստ ամենահամապատասխանող նոյւթի (relevance)։ Այդ դեպքում Գուգլը կելնի իր ալգորիթմներից եւ կընտրի լավագույն նորությունը, որը կարող է շատ հին լինել։ Լուսանկարների բաժնում հակառակն է, նախնական դրված է ըստ համապատասխանատվության, աջից կարող եք ընտրել ըստ ժամանակի։

 Եթե ինչորկայքերից չեք ուզում ստանալ գրառումներ, ապա հարցման բանալլի բառերից հետո նշեք այդ կայքը հատուկ օպերատորի հետ, օրինակ՝
-site:boolghoodar.am ։ Նաեւ կարող եք մի քանի անգամ սա կիրառել, մի քանի կայք հանելով փնտրելուց, օրինակ -site:boolghoodar.am  -site:chonchoorik.am -site:heriqewbol.am

Bit.ly/mamul (Բիթի լինելով հիշեք ։Ճ) կամ հայեցի Kg.am/mamul, կամ հենց մայրական, շատ խուճուճ հղումով։


Նաեւ դուք կարող եք այս կոդը տեղադրել յուրաքանչյուր կայքում, բլոգում, եւ ինքը նույնպես կաշխատի այդտեղ, ինչպես այս էջում է արվել։




Այս պահին ներգրավված են հետեւյալ կայքերը՝ News.am, Tert.am, Panorama.am, Aravot.am, Hetq.am, Asekose.am, Shamshyan.com, Armenpress.am, Nt.am, Azatutyun.am, Zham.am, Henaran.am, Ankakh.com, Golosarmenii.am, 7or.am, Newsbook.am, Hraparak.am, Ecolur.org, Lragir.am, Yerkir.am, Asparez.am, Newsarmenia.am, Arka.am, Armenianow.com, Armtimes.com, Emedia.am, Times.am, Razm.info, A1plus.am, Civilnet.am, Arminfo.info, Panarmenian.net, Mediamax.am, 168.am, Aysor.am, 1in.am, Itel.am, Operativ.am, Araratnews.am, Nv.am, Radiovan.am, Report.am, Lratvakan.am, Iravunk.com, Irates.am, Armworld.am, Hhpress.am, Kinetoon.com, Medialab.am, Epress.am, Armbanks.am, Armef.com, Yerkirmedia.am, Armedia.am, Oratert.com, Hra.am, Tesadasht.am, hzham.am, Imyerevan.com, Forrights.am, Emporium.am, Lyunse.com, Armnewstv.am

Արցախի ԶԼՄ֊ները՝ Artsakhtert.com, Artsakh.tv, Theanalyticon.com, Artsakhpress.am, Karabakh-life.am, Karabakh-open.info,

Դուք կարող եք առաջարկել կայքեր՝ ավելացնելու համար։ Միայն դրանք պետք է համապատասխանեն հետեւյալ պայմաններին․


  • Կայքը չպետք է տեղադրված լինի անվճար հոսթինգների վրա (օրինակ` *.do.am)
  • Կայքի վրա պետք է լինի կամ պատասխանատու անձի կամ կազմակերպության անունը։ Կամ ֆիզիկական հասցեն։ Կայքեր, որոնք անում են "մի շարք պրոֆեսիոնալներ" եւ տրամադրում են միայն էլեկտրոնային հասցե կամ բջջային հեռախոս չեն ներգրավվելու
  • Կայքի վրա չպետք է լինի բաժին, ուր յուրաքանչյուրը կարող է տեղադրել չստուգված լրատվություն։ Կայքը պետք է պատասխանատու լինի ամբողջ բովանդակության համար
  • Կայքը պետք է ունենա սեփական արտադրության նյութեր
  • Կայքի խմբագրությունը պետք է գործի ՀՀ տարածքում (Սփյուռքի մամուլի փնտրող համակարգը առանձին կլինի մոտակա օրերիս)

No comments:

Post a Comment

Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...