Mastodon

Խոջալուի ողբերգություն․ պատասխաններ մի քանի հարցերի

Քանի որ մոտակա օրերիս Ադրբեջանի քարոզչությունը լցնելու է միլիոններ Խոջալուի թեման բարձրացնելու համար աշխարհով մեկ, պետք է ձեռքի տակ ունենալ հակափաստարկներ։ Ճիշտ բացատրական աշխատանքը կարող է միլիոնները ջրել։ (Atletico֊ի դեպքը արդեն դրա վառ օրինակն է՝ շատ մեծ գումարը ջրվեց մեր ԱԳՆ֊ի, Ֆուտբոլի ֆեդերաիցայի եւ, իհարկե, հարյուրավոր ֆուտբոլասերների ջանքերի շնորհիվ) Այդ իսկ պատճառով բերեմ մի քանի քիչ հիշատակվող փաստարկ ադրբեջանական քարոզչական թեզերի վերաբերյալ (կարեւոր է, քանի որ հիմնականում ցանցում պտտվում են նույն փաստարկները, օրինակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, ուր նա Ադրբեջանի Ազգային Ճակատի վրա է քցում Խոջալուի պատասխանատվությունը ֊ ռուսերեն եւ անգլերեն)․

ա․ Չնայած, որ իրադարձությունները վերաբերում են Խոջալուի բնակիչներին, զոհերի հիմնական թիվը եղել է Աղդամի մոտ, որը գտնվում էր ադրբեջանական վերահսկողոության տակ։ 

բ․ Բացի դրանից, զոհերի հիմնական թիվը՝ դա այն մարդիկ են, որոնց տեղական իշխանությունները տիրություն չեն արել, չեն հետեւել, որպեսզի մարդիկ հեռանան մարդասիրական միջանցքով։ Այդ մարդիկ մոլորվել եւ սառել են։ Առա այսօր իրենց թիվը հայտնի չէ։ 

գ․ Ադրբեջանցիները, իմանալով, որ հայերը հարձակվելու են, մարդկանց չէին տարահանում Խոջոլուից։ Առաջին հերթին թույլ չէին տալիս դուրս գալ քաղաքից թուրք մեսխեթցիներին (տեսանյութերը այստեղ են
Ադրբեջանցի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլայեւը պատմում է, որ կովերին եւ ոչխարներին էվակուացնում էին, իսկ մարդկանց ոչ  (ռուսերեն եւ անգլերեն)

Ռամիզ Ֆաթալիեւը ընդունում է, որ դա քաղաքական որոշում է եղել (ռուսերեն եւ անգլերեն)


До событий в Ходжалы оставалось 4 дня. 22 февраля в присутствии президента, премьер-министра, председателя КГБ и других состоялось совещание Совета Национальной Безопасности.
До сегоднешнего дня никто не знает, где же была совершена ошибка и кто ее совершил. В время совещания было принято решение не выводить людей из Ходжалы.


դ․ Ադրբեջանական կողմը խոսում է 613 խաղաղ զոհվածների մասին։ Զոհվածների թվի եւ ցուցակների վերաբերյալ իրականում կան տարաձայնություններ հենց Ադրբեջանում։ Բացի դրանից նույն մարդիկ գրանցված են մի քանի անգամ, այստեղ են ներառվել նաեւ զինյալները։ Մանրամասն ցուցակների հետ մանիպուլյացիաների վերաբերյալ՝ այստեղ եւ այստեղ 

ե․ Թոմաս դե Վաալի կողմից մեջբերվող Սերժ Սարգսյանի խոսքերը, որոնք անընդհատ օգտագործվում են որպես ապացույց, որ հայերի կողմից պլանավորված ակցիա է եղել, հերքում է հենց դե Վաալը ՝ այստեղ։

Ավելի մանրամասն ու այլ փաստեր այստեղ ռուսերեն, անգլերեն եւ մի շարք այլ լեզուներվ։

Տեսանյութերի շտեմարան

Անգլերեն կարճ նկարագրական նյութ



Մեծ ֆիլմը․

Между голодом и огнем. Власть ценою жизней.



Between hunger and fire: Power at the expense of lives



Khojaly massacre

No comments:

Post a Comment

Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...