Mastodon

Կոկաին, Հերոին, Մորֆին՝ լավագույնը միայն երեխաներին

Այ մի հատ նայեք մեկ դար վաղեմություն ունեցող գովազդներ են՝ երեխաների համար կոկաին, կամ հերոին՝ ամենալավ դեղն էր հազի համար։ Նորածինների դուրս եկող ատամներիցավի համար ինչ՞ն է ամենալավը։ Իհարկե, մորֆինը։ Եվ այլն, եւ այլն։

Խնդալու բան ա, չէ։ Բա հիմա հակառակ կողմից նայեք՝ պատկերացնում եք, թե հիմա ինչքան բան ձեզ համոզում են, որ ամենաանվտանգու օգտակարն են։ Իսկ մի հիսուն տարի հետո ոստիկանությունում հատուկ վարչություն կբացեն, որ դրանց տարածողներին բռնեն։ Բիգմակի կամ ասպիրինի ոստիկանության վարչության գնդապետ՝ վատ չի հնչում։

Կոկաինը երեխաների ատամների լավն է ուզում

Հերոինը համարվում էր լավագույն հազի դեղը

Ասպիրին էլ պետք չի, երբ կա հերոինը

Բա մազերի համար ինչ լավ է կոկաինը


Տուն֊տեղ ա, պետք կգա կոկաինը

Կոկաինով գինի՝ մե խինդ, մե ուրախուչյուն


Ասպրին եւ հերոին՝ եւ դուք սարսափելի առողջ եք

Հա՞զ։ Չե, չեմ հիշում

համով պաստիլկաներ կոկաինով՝ երեխու երազանք

այ սա մորֆինով երեխաների համար հեղուկ է, որ ատամիկները չցավան


No comments:

Post a Comment

Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...