Mastodon

Հայկական պլանշետ Armtab թե ամերիկյան Minno

Քանի որ անընդհատ լրագրողներից հարցեր եմ ստանում հայկական պլանշետից, իսկ ես, ցավոք, չեմ եղել շնորհանդեսին (քանզի անտեսվել եմ ։ՃՃՃ), ապա ասեմ, որ, հարգելի լրագրողներ, իրականում այդ հարցը կարելի է ուղղել հենց արտադրողին, Minno ֆիրմային, որն ունի կայք, եւ ոչ մի կապ չունի Հայաստանի հետ։

Կայքից երեւում է, որ Minno֊ն արտադրում է բրենդային պլանշետներ։ Այսինքն, դուք գնում եք Minno, գումար եք տալիս, եւ իրանք սարքում են պլանշետ, որի վրա գրվում է ոչ թե Minno, այլ, օրինակ, Khootchootch:

Ձեռնարկությունը ունի նաեւ Ֆեյսբուք էջ, որտեղ կարելի է հարցեր տալ, եւ շատ արագ պատասխան ստանալ։ Այ ես հարց տվեցի՝ հիմա հայկական պլանշետը հայկական է միայննրանով, ար այնտեղ տեղադրված է հայաֆիկացված ծրագրային ապահովում, իսկ սարքը հենց Minno֊ինն է, առանց ոչ մի հայկական պիպիչների, թե նաեւ հայկական "երկաթ"  կա վրան։

Պատասխանը շատ պարզ էր․ առաջին փուլում իսկապես պլանշետի "երկաթի" մեջ ոչ մի հայկական բան չկա, միայն ծրագրային ապահովումն է։ Մեջբերեմ․

 In the first phase of the project hardware parts are coming from the Minno 

side. The goal for phase II is to have PCB/PCBA/Hardware design and sub-

assembly design and manufacturing happen in Armenia.


Այսպիսով, ելնելով Minno֊ի ասածի վրա, եզրակացնում ենք, որ ապագայում պլանշետը պետք է "հայեցի" դառնա՝ Հայաստանում կկատարվի պլատաների եւ հավաքելու ընդհանուր դիզայնը եւ, ոնց հասկանում եմ, նաեւ արտադրության մի մասը։ (Armtab֊ի կայքը, ասեմ ձեզ, որ հայտարարումէ, որ իրենք բացի փաթեթավորելուց նաեւ հավաքում են պլանշետներ։ Ես դեռ գերադասում եմ հիմնական համարել Minno֊ի կողմից տրված տեղեկատվությունը)

Բայց դա դեռ պլաններ են՝ հիմա սա պարզապես չինա֊ամերիկյան արտադրանք է, հայկական պիտակով։ Նաեւ ծրագրային ապահովումն է հայաստանյան։ Մոտավորապես, որ պատկերացնեք, հիմիկվա վիճակում դա նման է, որ դուք առնեք Sony Vaio, վրան դնեք MacOS, դրանից լապտոպը չի դառնա Apple արտադրանք, կմնա Sony, որի վրա դրված ա MacOS: Այ ապագայում, կարող ա արդեն հայաֆիկացվի, բայց դեռ դրա մասին խոսել չի կարելի։ Բայց հենց որ սկսեցին ստեղ դիզայնը անել, մեծ ուրախությամբ բոլորս կասենք, որ Armtab֊ը հայկական պլանշետ է։ Նենց որ խառնաշփոթը սկսել ա նրանից, որ լրատվության մեջ խառնվել են պլանները եւ ներկա իրավիճակը։

Ինչ վերաբերում է օպերացիոն համակարգին, "Արաքս"֊ին, ապա այն իսկապես այստեղ է ստեղծվել, բաց կոդերով Lilnux օպերացիոն համակարգի հիման վրա։ Ստեղծել է հայկական իմ կողմից շատ բեսամթ հարգված Instigate կողմից։ 

"Արաքս"֊ի մասին կարող եք կարդալ այստեղ , այստեղ

կամ նայել տեսանյութ,կամ հարցնել պապային՝  Չիլինգարյան Նորիկին

Հ․Գ․ Քանի որ Minno֊ի էջից իրենց պատասխանը  անսպասելիորեն ջնջվել է, իսկ ես տենց բան սպասում էի, ապա տեղադրում եմ սքրինշոթը։ Update. ասում են՝ պատասխանը ջնջված չի, բայց ինձ չի երեւում։ Ավել-պակաս կներեք

Հ․Գ․ 2 - Պարզվեց, Արաքսով լինելու ենմիայն կրթական պլանշետները, իսկ հասարակ սպառողին գնալու է Android-ով, ինչը հայկականությունը էլ ավելի նվազեցնում է

Հ. Գ. 3 Armtab-ի լոգոն շատ հավեսն ա








No comments:

Post a Comment

Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...