Սրան հակառակ Google Plus ցանցում գործում է թափանցիկ Google Plus Ripples, որը թույլ է տալիս իմանալ, թե ինչպես է տարածվել այս կամ այն նյութը այս ցանցում։ Յուրաքանչյուր գրառման (գրառումը պետք է արված լինի լրիվ բաց, public, եւ պետք է մի քանի +1 ունենա) վերեւի աջ անկյունի սլաքով բացվող մենյուն տալլիս է View Ripples տարբերակը։ Որը կարող է ցույց տալ, թե երբ եւ ոնց է տարածվել գրառումը։
Օրինակ, վերցնենք Photoshop նոր 3D ֆունկցիայի մասին գրառումը: Այստեղ կարելի է տեսնել, թե ով է տարածել գրառումը։
Նաեւ կարելի է տեսնել, թե ժամանակի ընթացքում երբ է նյութը տարածվել։ Ինչ լեզուներով, միջինում քանի հոգանոց շղթաներ են ձեւավորվել։
Բացի դրանից յուրաքանչյուր հղման համար կարելի է գեներացնել Ripple։ Պետք է վերցնել այս հղումը եւ ավելացնել դրան = նշանից հետո ձեր ուզած հասցեն։
Օրինակ, վերցնում ենք հղումը https://plus.google.com/ripple/details?url=
ավելացնում սրան այս կայքի "Մաշտոցը որպես դիզայներ․․․" գրառման հասցեն http://www.banman.am/2013/12/Mashtots-as-a-brand-master.html եւ ստանում սրա բաց արված տարածումները, դրան կատարված մեկնաբանությունների հետ միասին
No comments:
Post a Comment