Mastodon

Odnoklassniki hacks

Odnoklassniki էլ են շարունակվում հարձակումները։ Այս անգամ գիշերը հայ հաքեր (կամ հաքերների խումբ) Armenian Youth Hacker 707 մոտ երկու տասնյակ ադրբեջանական պրոֆիլ է կոտրել (այս պահին դրանք արդեն մեծամասամբ վերականգնված են)։

Հարցազրույց Նվեր Մնացականյանին, Հ1

Չեմ նայել, նենց որ չգիտեմ, նայելու բան ա, թե չէ ։Ճ

#ArmenianGenocide awarenes campaign in Twitter

Երեկ ամերիակահայության նախաձեռնությամբ Թվիթերում անցկացվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսուցողական շանթամբող՝ բոլորը գրառումներ էին անում թեմայի վերաբերյալ՝ օգտագործելով #ArmenianGenocide պիտակը։ Որպես հետեւանք, այն դառավ ամենաքննարկվողներից մեկը ԱՄՆ֊ում։

#ArmenianGenocide awareness social media campaign happening now!








Facebook friendships top 5: Armenia, Azerbaijan, Georgia

According to Facebook (Facebook stories special edition) top 5 friends for Armenia users are from

 1. Russia
2. Iran
3. Lebanon
4. Syria
5. Georgia

for Georgia users:
1. Russia
2. Ukraine
3. Greece
4. Germany (car dealers? :)
5. Azerbaijan


for Azerbaijan

1. Democratic Republic of Kongo (xoxo, se below possible explanation)
2. Russia
3. Turkey
4. Ukraine
5. Iran



Why Kongo? IMHO because cheap fake profiles from Kongo widely used in Azerbaijan social media marketing. Just an examples (data from Socialbakers):

Ilham Aliyev oficial facebook page

Mehriban Aliyeva oficial facebook page

e-government of Azerbaijan



Ինչպես պաշտպանել Facebook պրոֆիլը հաքերներից

Քանի  որ ադրբեջանական հաքերները թարազուից ընկել են ու հերթով կոտրում են հայկական Ֆեյսբուքյան պրոֆիլներ, կարճ գրեմ, թե ոնց չհայտնվել վատ վիճակում․

ա․ Մի կտացրեք ամեն ինչի փայտփորիկի պես՝ ուշադիր նայեք նկարին, հղմանը, մարդու կողմից գրված մեկնաբանությանը։ Օրինակ, կարղ է նկարի վրա Youtube տեսանյութ լինել, բայց տակի հղումը լրիվ ուրիշ տեղ է տանում։  Եթե ինչոր բան կասկածելի է, ուրեմն ավելի լավ ա անցնել կողքով։

Անծանոթ ափփլիքեյշններ մի տեղադրեք։ Դրանք առանց ձեզ ասելու ինչ ասես չեն անի։ Այստեղից ստուգվեք, բոլոր անծանոթ ափփերը անջատեք։

բ․ Ընդանրապես ուշադիր եղեք՝ վտանգը կարող է հենց ձեր ընկերոջից գալ

Իսկ հիմա պաշտպանենք կոնկրետ ձեր պրոֆիլը․

1․ Նորմալ մեյլի վրա կցեք պրոֆիլը։ Ամենալավը Gmail. Լավ կանեք եւս մեկ մեյլ նշեք որպես այլընտրանքային

2. Մեյլի եւ Ֆեյսբուքի գաղտնաբառերը պարտադիր պետք է տարբերվեն

3. Գնում ենք ՖԲ settings>>mobile եւ ավելացնում ենք ձեր բջջային հեռախոսը։ Սա թույլ կտա հեռախոսը օգտագործել անվտանգության մեջ։



4. Հիմա, գնում ենք ՖԲ անվտանգության բաջին։ Դա արվում է վերեւի աջ անկյունից ֊ settings֊ից։ Կամ, ավելի հեշտ՝ սեխմում եք այս հղումը

Միացնում ենք Login notifications - սա եթե միացնեք, ամեն անգամ, եթե ինչոր մեկը ուրիշսրքից կմտնի, լոգին կլինի ձեր պրոֆիլը, դուք կստանաք հաղորդագրություն։ Կարող եք որոշել՝ sms, թե email։ Հաշվի առեք, որ sms֊ները ռոումինգով չեն հասնում։ Կամ կարող եք երկուսն էլ ընտրել։



Հիմա ամենակարեւորը․ դուք կարող եք միացնել Two-factor authentication , որը նշանակում է, որ եթե ուրիշի մոտ կա նույնիսկ ձեր գաղտնաբառը, նա չի կարող մտնել ձեր պրոֆիլը առանց հատուկ կոդի։ Միացնում ենք Login Approvals, ինչից հետո ամեն անգամ նոր սարքով մտնելուց գաղտնաբառը մուտքագրելուց հետո դուք պետք է նաեւ մուտքագրեք հատուկ կոդ։


Եթե դուք սմարթֆոն ունեք, որի վրա տեղադրված է Facebook app, ապա միացնում եք Gode Generator, եւ  հավելվածը ինքը կես րոպեն մեկ գեներացնում է նոր կոդ։


Կա նաեւ սրա sms-ով տարբերակը, բայց սա միշտ չէ նորմալ աշխատում, բացի դրանից արդեն կան սրա հաք անելու օրինակներ։
Բացի դրանից,կարող եք սեխմել Get codes եւ ստանալ մի քանի կոդ, որոնք մի անգամ կարելի է ամեն մտնելուց օգտագործել՝ամեն մեկը վառվում է օգտագործելուց հետո։ Սա պետք կգա, եթե հանկարծ հեռախոսը վարի գնաց։ Եթե ծանոթ եւ վստահելի սարք է, կարող եք նշել, որ էլ չհարցնի։

Հասկանալլի է, որ այս ամենը պետք է միասին անել։ Առանձին֊առանձին լրիվ ուրիշ էֆեկտ կտա, եւ կարող է չապահովել լավ անվտանգությունը։

Իսկ եթե ձեզ արդեն կոտրել են, եւ այս ամենը չի հասցրել օգնել, այցելեք այս հղումը եւ հետեւեք քայլերին։ Մինչ այդ համակարգիչը հակավիրուսով սկան արեք, եթե ձեր բախտը չի բերել եւ դուք Windows եք օգտագործում :)

Бойфренд из будущего / About Time ` նայել, թե չնայել

Ես հոգեփռշտիկ, սիրահարական ֆիլմերի մեծ սիրահար չեմ։ Բացի այդ չեմ սիրում ֆիլմեր, ուր գլխավոր հերոսը մեկ էլ ինչոր աննպատակ գերմարդկային հատկություն է ստանում՝ բուռունդուկների հետ խոսալու կամ  կանանց մտքերը լսելու։ ՈՒ հետն էլ մնում ա նույն չագուչը։

About Time ունի այս բոլոր հատկանիշները՝ համ հոգեփռշտիկ ա, համ էլ գլխավոր հերոսը գնում ա զուգարան, էնտեղից անցյալն ա գնում ու իրա ուզածով փոխում։

Բայց, պարզվում ա, էս տիպի կինոների մեջ էլ լավը կա։ Бойфренд из будущего  համ լավ ֆիլմ ա, համ էլ լավ բրիտանական հումոր կա։

Համարյա ընտանեկան նայելու ֆիլմ ա, մենակ հաշվի առեք, որ մեջը խուժան բառեր, դես, դեն՝ սենց պահեր կան, բայց թեթեւոտ։

Կարճ ասած՝ արժի նայել մի անգամ։ Մենակ֊մենակ նայելու բան չի բայց։

Գնահատական ֊ 4+
IMDB - 7.4


Ֆեյսբուքյան ասուլիս "Ազատություն" ռադիկայանում

Ասուլիսի ձայնագրությունը

Транслит - կակ մնօգօ վ էտօմ զվուկե, im arew, akhpers

Որոշեցի անդրադառնալ իմ տրանսլիտային հավաքածուին այն պահից հետո, երբ VKontakte  մի հայկական հայրենասիրական խմբում գտա այս հիպեր տրանսլիտային պատկերը, որից իմ ներքին աշխարհը 270 աստիճանով շուռ եկավ։ Որոշեցի, ձեր ներքին աշխարհն էլ տակնուվրա անել․



Իրականում տրանսլիտը դառնում է այնպիսի մի գործոն, որով սեր են բացատրվում



պետական կառույցներն են մեզ հետ շփվում, եւ մեզ առաջարկում են ավտոկայանատեղի թուրքը վճարել կամ թեյի գծին միանալ։ 



Վերջի վերջո, տրանսլիտը անհուն կրիածիվների տեղ է տալիս


Translit akbar!




Armenian hackers attack on Jan 28

Հայկական բանակի օրվա առիթով հարձակումը հետաքրքիր է նրանով, որ հայտնվել է նոր հաքերային խումբ՝ Մոնթեի կիբեր բանակը: Բացի դրանից հարձակման է ենթարկվել Ադրբեջանիկրթության նախարարությանը պատկանող կայք։ Դե, նաեւ Մրեի եւ Հերմինեի կիրառումը հակառակորդի վրա շատ դաժան է, մեր ազգին սենց դաժանությունները հարիր չեն։

MONTE MELKONIAN CYBER ARMY
http://virtuoz.az/index.php?lang=ru&table=pages&id=10
http://mep-engineering.net/?id=145&lang=1
http://fontan.az/
Mirrors` 1
2

Armenian Cyber Army

http://bakuemlak.az/bakuemlak.az/img/aca.html
Mirror
http://lamitransfer.com/hizmetlerimiz.php?id=42
Mirror

ARMENIAN RABIZ ARMY
http://mesafedenmekteb.edu.az/
Mirror
http://tikinti.az/ Mirror 

ARMENIAN SMART HACKER 

VKontakte երկու ադրբեջանական խումբ ենթարկվել են հարձակման

Հայկական Горная Армения VKontakte խմբի մասնակիցները վերացրել են երկու ադրբեջանական հայրենամոլական խմբեր Карабах - душа Азербайджана եւ Нагорный Карабах ։

Առաջին խումբը ընդանրապես ոչնչացված է այս պահին, իսկ երկրորդում փորձում են վերականգնվել, ինչի մասին կատարվել է ծավալուն եւ էմոցիոնալ գրառում։

Հայկական խմբի կողմից մանրամասները այստեղ են ներկայացված

✅ Уничтожено свыше 20 000 постов азерпроповского мусора
✅ Около 30 альбомов
✅ Около 500 видеозаписей
✅ Все забаненные армянские пользователи в данных группах освобождены 







Բանակի օրվա յուզերփիքներ

Ինչպես միշտ, Բանակի օրվա առիթով պահեստից հանում եմ բլոգա֊ֆեյսբուքյան յուզերփիքները, քանի որ շատերն են փոխում իրենց մոտ։ Հեղինակ՝ Vigen Tumanyan







Դեսքթոփները







եւ մի քանիսը առանձին

1440 x 900.jpg

1440 x 900 03.jpg

1440 x 900 02.jpg

Hack attack on Facebook profiles

Հարգելիներս, այսօր առավոտվանից նոր ցավ ա ընկել Ֆեյսբուք։ Հիմա ես կգրեմ, բայց ՀԱՆԿԱՐԾ ՉԿՐԿՆԵՔ ։Ճ

Ուրեմն Unique Science Academy էջի վրա ինչոր հաքերներ ավելացրել են այսպիսի մի նկար,որի տակ գրված է, թե ոնց կարելի է ուրիշի գաղտնաբառը իմանալ։ Այնտեղ առաջարկվում է բրաուզերով կոդ ավելացնել։ Որպես հետեւանք, առնվազն, դուք սկսում եք բոլոր ձեր ընկերներին ավտոմատ թագ անել այս նկարի տակ, որ իրանք էլ ներգրավվեն։

Բացի դրանից դուք լայքում եք երկու էջ՝ չիմանալով դրա մասին։ Հավանական ա, էլի բաներ արած լինեք ։Ճ Ոնց հասկանում եմ, այլ վտանգներ չկա, բայց բոլորի նյարդերի հետ եք խաղում։


Coub and Euromaidan - video propaganda wars in Ukraine


















Մեր օրերի Ֆրանկենշտայնները կամ որքա՞ն մարդ կա ինտերնետում

Այսօրվա ընթերցողին ավելի հետաքրքիր է տեսնել մի քանի թիվ կամ գրաֆիկ, քան մի քանի էջ հետաքրքիր մտքեր կարդալ։ Դա համացանցի, ավելի շուտ՝ սոցիալական ցանցերը եւ հեռախոսների բացասական ազդեցություններից մեկն է։ Իսկ վիճակագրությունը, որն այդ թվերը տրամադրում է, շատերի համար դառել է դարձել է կրոնական գիտություն՝ կասկածը գրեթե բացակայում է, իսկ ուսումնասիրությունների մեթոդաբանությունը մարդկանց հաճախ ընդհանրապես չի հետաքրքրում։

Իսկ երբ մի բան բոլորի կամ շատերի կողմից ընդունվում է հալած յուղի պես, հաճախ տարօրինակ բաներ են տեղի ունենում։ Վերցնենք, օրինակ, ինտերնետի զարգացման վերաբերյալ տվյալները։ Հաճախ զանազան զեկույցներում, որտեղ բերվում են միանգամից տարբեր տվյալներ, մարդիկ ուշադրություն չեն դարձնում, որ գործ ունեն տարբեր տեղերից հավաքված, տարբեր պատասխանատվություն ունեցող աղբյուրների, տարբեր տարիների զեկույցներից հատվածների հետ։ Մոտավորապես այդպես դոկտոր Ֆրանկենշտայնը դիակների կտորներից մարդանման արարած էր սարքում: 

Անհամապատասխանությունների հաճախ եմ հանդիպում, բայց վերջինն այնքան ակնհայտ էր, որ որոշեցի չլրել։ Ձեռքս ընկավ մի մեծ համաշխարհային զեկույց՝ շատ ամպագոռգոռ «Social, Digital & Mobile Around The World» անունով։ Քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը զեկույցում չկային, բացեցի Թուրքիայի էջը ու երկար փորձում էի հասկանալ, թե զեկույց պատրաստողը ի՞նձ է անմխիթար համարում, թե ինքն է այդպիսին։ 

Դատեք ինքներդ։ Գրված է, որ ինտերնետից օգտվողների ընդհանուր թիվը Թուրքիայում կազմում է 35 990 932 մարդ (նման ճշգրտությունն արդեն իսկ կասկածներ է առաջացնում): Իսկ Ֆեյսբուքից օգտվողների թիվը՝ 36 000 000: Այսինքն, Թուրքիայում ապրում է 9 068 մարդ, որոնք հայտնաբերել են մի նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս օգտվել ֆեյսբուքից օֆլայն տարբերակով։ 

 

Իրականում, սա միայն մեկ օրինակ է։ Այսպիսի անհեթեթություններ կարելի է գտնել բազմաթիվ զեկույցներում։ Օրինակ, ՄԱԿ-֊ի զեկույցներից մեկի համաձայն, Հայաստանում ավելի շատ ալկոհոլ է օգտագործվում, քան Ռուսաստանում եւ Ուկրաինայում:

Բայց գանք Հայաստան։ Դուք գիտե՞ք, թե քանի մարդ է Հայաստանում օգտվում  ինտերնետ կապից ։ Իրականում, Հայաստանում ինտերնետից օգտվողների քանակի վերաբերյալ կա, առնվազն, հինգ թիվ, իսկ տարբերությունը դրանց միջեւ մոտ տաս տոկոսի է հասնում։

2012 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրած տեղեկությունների համաձայն, Հայաստանում բնակչության 60,6%-ը  օգտվում է ինտերնետից։ Այդ տվյալը կարող եք տեսնել՝ մտնելով այստեղ, Ասիայի բաժինը։ Իսկ եթե մտնեք նույն կայքի  Հայաստանի էջը, կտեսնեք, որ այնտեղ Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը կազմում է 47,1%։ Ընդ որում, երկու տարի շարունակ թիվը չի փոխվել։

Եթե գտնեք ITU կազմակերպության վերջին Measuring the Information Society Report զեկույցը, կտեսնեք մեկ այլ թիվ՝ 39,2% (151 էջում)։

Ըստ Ինտերնետ Հանրության հարցման, ինտերնետից օգտվողների թիվը հասնում է 56,9%-ի։ ԻսկCRRC հարցումները ասում են` 53%:

Հիմա ու՞մ հավատանք։ 

Սամվել Մարտիրոսյան, Mediamax, 24.01.2014

Կա թրաֆիկ Ֆեյսբուքից դուրս

Հայաստանյան ցանցային մամուլում տիրում է սողացող դեպրեսիա, որը կապված է Ֆեյսբուքի ալգորիթմի փոփոխության հետ, որը բերել է այստեղից այցելությունների քանակի կտրուկ նվազման (տարբեր կայքերի մոտ այս թիվը տարբերվում է )

Օրինակ, ըստ Circle հունիսին լրատվամիջոցների այցելությունների քանակը հասնում էր 1,5 միլիոնի


Դեկտեմբերին, երբ սկսվեց Ֆեյսբուքի նոր ալգորիթմի կիրառումը, իրավիճակը տխրեց։ Եթե միտում կար դեպի աճը, ապա սկսվեց անկում։


Հիմա իրավիճակը ավելի վատ է (չնայած, պետք է հաշվի առնեք, որ Circle֊ից դուրս է մնացել մեկ մեծ լրատվական, բայց հետն էլ մտել են մի քանի նորը, ինչպես նաեւ այն, որ ինչոր ժամանակ Circle լավ չէր հաշվում հայաստանյան թրաֆիկը տեխնիկական պատճառներով։ Վերջին օրերին խնդիրը, կարծես թե շտկվել է, նենց որ մի քիչ աճ երեւում է, բայց ամառվանից մոտ 50% ցածր է)



Իրականում, պետք է հիշել, որ կան այլ սոցցանցեր։ Չասեմ Օդնոկլասնիկի մասին, չնայած, դա էլ է աշխատող տարբերակ։ Կամ VK-ն։ Բայց բացի դրանից կան բազմաթիվ այլ հարթակներ, որոնց վրա վատ չէ աշխատելը։ 

Օրինակ, վերջերս փորձնական որոշեցի հղում տեղադրել Reddit հարթակում, ուր շուտվանից չէի մտել։ Պարզվում է, նույնքանակտիվ համայնք կա, Ֆեյսբուքի ազդեցությունը կարծես չեն էլ զգացել։ Տեղադրեցի Game of Thrones Propaganda Posters գրառումս (պարզ է, որ ներքին հայաստանյան թեմաներով այնտեղ հետաքրքրվողներ շատ չկան, չնայած, եթե ցանկանաք, կարող եք այցելել, օրինակ, Armenian բաժինը, որի մոդերատորը Reddit-ի հիմնադիրներից մեկն է, Ալեքսիս Օհանյանը )

Ինչեւէ՝ ասեմ ձեզ, որ արդյունքը անսպասելի էր։ Գրառումս հայտնվեց Game of Thrones բաժնի ամենապոպուլյարների մեջ։ Եվ, որպես հետեւանք, այս նոր բացված Բանմանում մեկ օրում մոտ 5 այցելու է հայտնվում։ (կարմիր սլաքով նշված է Reddit֊ի ազդեցությունը, դրա հաջորդ օրերին ավելի շատ հաքերային հարձակումների թեմայի ազդեցությունն է)



Ինձ մոտ էլ Ֆեյսբուքը մնում է հիմնական այցելությունների աղբյուրը, բայց Reddit֊ը լուրջ տեղ ունի։ (նաեւ հաշվի առեք, որ կայքը դեռ փնտրող մեքենաների կողմից չի դիտարկվում, Google PR դեռ 0 է)



Իհարկե, սա "լավ" այցելուներ չեն, իրենցից չի ձեւավորվում լոյալ լսարան։ Մյուս կողմից, եկեք հակառակ կողմից նայենք։ Այն, որ Ֆեյսբուքի փոփոխություններից հետո մարդիկ դադարել են մտնել կայքերը խոսում է նույնպես նրա մասին, որ լոյալ լսարան չէր ձեւավորվել, մարդ ինքը կայքը չի մտնում։

Սերգեյ Նիգոյան, Сергій Нігоян, Sergey Nigoyan - first victim of Euromaidan


Սերգեյ Նիգոյան (ուկր.՝ Сергій Нігоян1993 թ. մարտի 2 — 2014 թ. հունվարի 22Կիև), ազգությամբ հայ Ուկրաինայիքաղաքացի, Եվրոմայդանի ցուցարարներից և պահակներից մեկը։․․․․
Զոհվել է հունվարի 22-ին Կիևի «Դինամո» մարզադաշտի մերձակայքում Բերկուտի դիպուկահարի գնդակից


Сергій Гарегінович Нігоян (вірм. Սերգեյ Նիգոյան2 березня 1993Березнуватівка — 22 січня 2014Київ) — громадянин України українсько-вірменського походження, протестувальник Євромайдану, один з охоронців ЄвроМайдану.․․․․․Загинув 22 січня від кулі снайпера під час подій біля стадіону «Динамо» на Грушевського під час Європейської революції в Україні.






















Ֆեյսբուքի նոր թարմացուը ԶԼՄ֊ների համար

Facebook֊ի ալգորիթմի նոր թարմացումները զատել են իրարից անհատի եւ էջի տեքսթային գրառումները (ստատուսները)։

Այս պահից լրատվականների էջերի ստատուսների քաշը իջեցվել է։ Այնպես որ գերադասելի է լուսանկար կամ հղում տեղադրել, քան թե ստատուսի տեսքով թարմացում անել։


Most famous passwords` արա վայ֊վայ

 Splashdata կազմակերպությունը ներկայացրել է 2013 թվականի ամենահաճախ օգտագործվող գաղտնաբառերը,  համեմատած նաեւ 2012 թվականի հետ։ Իրենք օգտագործում են գաղտնաբառերի արտահոսքները, օրինակ, վերջերս կատարված  Adobe֊ի օգատերերի մեծ արտահոսքը։

Մինչեւ կարդաք միջազգային փարձից, մի քանի հետաքրքիր հայկական գաղտնաբառի օրինակ բերեմ (տվյալները վերցրած են ադրբեջանցիներիկողմից կոտրված հայկական մեյլերից)

hayrmer 
mankavarjliana
panasonic
roysrols (էս մեկը իմ սիրածն ա)
shvarts
sirumemqez
surbharutyun
windowsxp
heraxos
arsenarsen

Եվ ահա ամենատարածված գաղտնաբառերի միջազգային տարբերակը՝

Rank
Password
Change from 2012
1
123456
Up 1
2
password
Down 1
3
12345678
Unchanged
4
qwerty
Up 1
5
abc123
Down 1
6
123456789
New
7
111111
Up 2
8
1234567
Up 5
9
iloveyou
Up 2
10
adobe123
New
11
123123
Up 5
12
admin
New
13
1234567890
New
14
letmein
Down 7
15
photoshop
New
16
1234
New
17
monkey
Down 11
18
shadow
Unchanged
19
sunshine
Down 5
20
12345
New
21
password1
Up 4
22
princess
New
23
azerty
New
24
trustno1
Down 12
25
000000
New
  

Հայկական Կիբեր Բանակի կողմից կոտրված ադրբեջանական կայքերի ցանկը



http://aii.az/ http://zone-h.org/mirror/id/21608333 http://www.peeep.us/d487a2de

http://elveem.com/ http://zone-h.org/mirror/id/21608367 http://www.peeep.us/4cd38ac6

http://seyyadalizade.com/ http://www.peeep.us/024abe48

http://www.nant.az/ http://www.peeep.us/4f564159

http://aetesi.az/ http://www.peeep.us/6b7c0970

http://lifeinternational.az/ http://www.peeep.us/f339e4a8

Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...