Mastodon

Transparency reports: Google, Yahoo, Microsoft, Twitter, Facebook

Զեկույցներ ինտերնետային հարթակներից պետությունների կողմից օգտատերերի մասին փակ տեղեկատվություն ստանալու մասին կամ բովանդակության վերացնելու վերաբերյալ

Google Transparency report - այս տարի ռեկորդային է Թուրքիան դիմումների թիվը։ Հետաքրքիրն այն է, որ մի քանի օր առաջ գրված էր, որ այս անգամ Հայաստանից էլ է եղել դիմում։ Անաուն պաշտոնյա դիմել էր իր մասին երեք տեսահոլովակ Youtube-ից վերացնելու վերաբերյալ՝ տեսանյութերը չեն վերացվել։ Սակայն տվյալ պահին Հայաստանի էջում նշված է, որ դիմում չի եղել։ Ադրբեջանից երկու դիմում է եղել։

Microsoft զեկույցը, որը պարունակում է նաեւ Skype վերաբերյալ դիմումները (2013, առաջին կիսամյակ) ասում է, որ այս տարի Հայաստանից դիմում չի եղել, չնայած, որ անցյալ տարի արձանագրվել է երկու դիմում 6 օգտատերերի վերաբերյալ։ Թուրքիան այստեղ էլ մեծ քանակով դիմումներ է տվել։

Twitter-ի դեպքում  (2013, առաջին կիսամյակ)  միայն Թուրքիան է ակտիվ եղել ֊ տասից քիչ դիմում, բոլորը մերժվել են։

Facebook-ի դեպքում կրկին միայն Թուրքիան է նկատվել ֊ 170 օգտատերի մասին հարցում

Yahoo!-ի դեպքում  տարածաշրջանից դիմում չի արձանագրվել

Apple֊ի դեպքում տարածաշրջանից դիմում չի արձանագրվել


Skype վերաբերյալ Հայաստանի մասին տվյալները 2012 թվականի վերաբերյալ
Skype data requests from Armenia in 2012
Թուրքիայի դիմումները Microsoft֊ին 2013 ընթացքում

Microsoft and Skype data requests from Turkey in 2013


No comments:

Post a Comment

Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...