Տարածվում է Ֆեյսբուքում, գովազդի միջոցով
Samvel Martirosyan
Սամվել Մարտիրոսյանի անձնական տարածք
Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից
Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։
Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։
Սա այլ թիմ է DIFAI, եւ այս արտահոսքը շատ վատն է, քանի որ մարդկանց անձնագրերի նկարներ են։ Մոտ երեք հազար հոգու։ Դեռ քննվում է, բայց, ամենայն հավանականությամբ, ՀԴՄ սարքեր վաճառող ընկերությունից է արտահոսքը, ԱՁ-ների տվյալներով
Բանկային սքամ
Տվյալ դեպքում ID Bank
Facebook ads, թիրախավորումը - բոլորը Հայաստանում, 25+ տարիք
Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից
Ինչպես ֆեյք Ֆեյսբուքյան հաշիվը դառնում է հայտնի եւ հավաքագրում տեղեկատվություն լրագրողների մասին
Կա երկու հայտնի բան.
ա. Ադրբեջանական հատուկ ծառայությունները ակտիվորեն օգտագործում են սոցցանցերը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմում
բ. Հայ տղամարդ օգտատերեից շատերը սոցցանցերում կորցնում են իրենց, իրենց ազգային, ընտանեկան եւ անհատական ինքնությունը՝ հանդիպելով "hianaly, heqiatayin" "красаваца'" եւ "yerknayin gegheckutyun" (մեջբերվում են իրական հայտարարագրեր)։
Բնավ, այ երկու փաստերը անձամբ ինձ դարձնում են շատ կասկածամիտ։ Հատկապես, երբ հանդիպում է gegheckutyun արտահայտող նկարներով պրոֆիլ, որտեղ կան բազմաթիվ տարօրինակույթուններ։ Ու որ մի հատ էլ հավեսով տեղեկատվություն ա հավաքագրում։
Հիմա կոնկրետ օրինակ կլինի - բայց անպայման կարդացեք վերջին պարբերությունը։
Եվ ասյպես, վերցնենք մի օրինակ ֆեյսբուքյան հաշիվ։ Որը ներկայանում է որպես լրագրող եւ իրավապաշտպան Վանաձորից, որն հիմա աշխատում է գերմանական լրատվամիջոցի վրա։
Ծանոթացեք, Софи Чичян։
Տեքստերը շատ տարօրինակ են։ Սկսած լեզվի զգացողության բացակայությունը, օրինակ այստեղ «Այս նկարներիս շատ շատեմ սիրում»։ Էլ չասեմ ստորակետ եւ կետ չդնելը։ Բայց ստեղ խոսելու տեղ ունի - գրել ա, որ հայերեն չի ստացել կրթությունը։
Հետո ասում ա, որ ինչ-որ «Բերլիլն Նյուզում» ա աշխատում։ Բայց տենց լրատվական գտնելը դարձավ բարդ խնդիր։ Ես որ չգտա։
Բայց դե ամենավատը էն ա, որ բոլոր նկարները իրենը չեն։ Ցրած են ռուսալեզու մի աղջկա Ինստագրամից։
Սոֆի Չիչյան չկա ընտրողների ռեգիստրում ԿԸՀ կայքում։ Բայց դե լավ, կասեք, կարող է արդեն ՀՀ քաղաքացի չէ։ Բայց.
Sofi Chichian (ինքն իրեն հենց այսպես է ներկայացնում) ընդհանրապես Գուգլում չի հանդիպում գեթ մեկ անգամ - ինքներդ տեսեք: Sofi Chichyan էլ չկա։
ՈՒ հետո շատ հետաքրքիր են Սոֆիի հետաքրքրությունները։ Պարբերաբար ուզում է ծանոթանալ լրագրողների.
Հաշիվը բացվել է ապրիլի սկզբին, բայց արդեն ամեն մի լուսանկար ստանում է մի քանի հարյուր լայք, էլ չեմ խոսում մեկնաբանությունների մասին։
Մերնսկ ես ունեմ իր հետ մոտ հիսուն ընդհանուր ընկեր։ Մեծ մասը լրագրող ու հանրային անձիգ։
Շատերը ասում են, որ ոչինչ մեկ է ես ամեն ինչ բաց եմ գրում։ Բայց ստեղ ուրիշ սկզբունք է աշխատում։ Մարդ մտնում է, տեսնում է լիքը հայտնի մարդ է հետը ընկերացած, ինքն էլ լրագրող է ներկայանում։ Ուրեմն իրականում վստահելի մարդ է։
Այնպես որ, զգուշացեք ֆեյքերից։ Ընկերանալով, դուք իրենց լեգիտիմացնում եք ու նետում հանրային դաշտ։
Կիբերանվտանգություն․ ինչ սպասել ու ինչ անել 2022֊ին
- Ադրբեջանական հաքերները արդեն տասնամյակներ աշխատում են հայաստանյան եւ ընդհանրապես հայկական թիրախների դեմ։ Նման գործողությունները, բնականաբար, միտում չունեն նվազելու։ Թիրախավորվելու են ինչպես կայքերը, այնպես էլ հաշիվները սոցիալական ցանցերում։
- Կիբեր հանցագործները տարբեր հնարքներով փորձում են մարդկանցից գումար կամ անձնական տվյալներ կորզել։ Այստեղ շարունակաբար աճելու է ներքին շուկայում հարձակումների թիվը, որոնք ավելի վտանգավր են, քանի որ թիրախային են, հիմնվում են տեղական թեմաների վրա, ընկալելի հայերենով են իրականացվում գործընթացները, որոնք ավելի հեշտ են մոլորեցնում մեր քաղաքացիներին։
- Արտաքին եւ ընդհանուր տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակից բխող վտանգները։ Հայաստանը գտնվում է բազմաթիվ երկների եւ գերտերությունների ուշադրության կենտրոնում, հաշվի առնելով ներկա զարգացումները։ Ինչը նշանակում է, որ գնալով աճելու են պետական հաքերային խմբերի կողմից իրականացվող թիրախային հարձակումները, որոնց աճը մենք տեսել ենք արդեն 2021֊ին։ Առնվազն վեց֊յոթ երկիր է կարելի նշել, որոնք ունեն շատ խորը հետաքրքրություններ տարածարջոնում եւ համապատասխան ներուժ բարդ կիբեր֊հարձակումներ իրականացնելու համար հայաստանյան եւ ընդհանրապես հայկական թիրախների դեմ։ Եվ սա չհաշված Թուրիքայի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունները, որոնց հետաքրքրությունը երբեք չի մարել եւ միտում էլ չունի։ Նման պետական հաքերային թիմերը աշխատում են փոքր քանակի թիրախների դեմ, սակայն դրանց գործողությունների ազդեցությունը կարող ա լինել շատ ծանր, ազգային անվտանգության մակարդակով աղետներ առաջացնել։
- Մյուս լրջագույն խնդիրն այն է, որ ներքին քաղաքական դաշտում է սկսել ակտիվացում։ Հայաստանը փաստացի արդեն իսկ հայտնվել է այն երկների ցանկում, որոնք, ամենայն հավանականությամբ, կիրառում են իրենց քաղաքացիների դեմ լրտեսական ծրագրեր։ Ամեն դեպքում, արդեն երկար ժամանակ է, ինչ ստացովում են զանազան սիգնալներ, որոնք կարող են նշանակել, որ ուժային կառույցները կիրառում են կիբեր֊լրտեսական գործիքներ կամ գործընթացներ ներքին դաշտում։ Խնդիրը նրանում է, որ եթե նման գործիքակազմ սկսում է ակտիվորեն կիրառվել երկրի ներսում, այդ պրոցեսները այլեւս շատ բարդ է ոչ միայն կանգնեցնել, այլ նույնիսկ դանդաղեցնել։ Հաշվի նստենք նաեւ այն փաստի հետ, որ վերջին շրջանում արձանագրվել են թվային միջամտության տարբեր տիպի դեպքեր, որոնց հետքերը տանում են ոչ-պետական ոլորտ։ Կարելի է ենթադրել, որ հետեւում կանգնած կարող են լինել ինչպես խոշոր տնտեսական, այնպես էլ քաղաքական ուժեր։ Ինչը դարձնում է իրավիճակի երկրի ներսում խիստ վտանգավոր եւ անվերահսկելի։
- Հայաստանյան բանկերը եւ ֆինանսական հայստատոթւոյւնները դառնում են ավելի ու ավելի հետաքրքիր թիրախ կիբեր֊հանցագործների համար։ Մի քանի պատճառով։ Մարդկանց ներգրավվածությունը օնլայն առեւտրում եւ վարկավորմանը աճում է։ Բանկերը եւ ֆինանսական կազմակերպությունները սկսել են մրցավազք ավելի տեխնիկապես զննված երեւալու համար։ Այս ամենը ստեղծում է ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական տեսանկյունից պարարտ հող զանգվածային հարձակումների համար։ Ինպես պգտատերերի մակարդակով, այնպես էլ բուն բանկային եւ այլ ֆինանսական ենթակառուցվածքների մակարդակով։
- Պետական համակարգը գնում է դեպի ավելի խորը թվայնացում, էլեկտրոնային կառավարության գործիքակազմը համալրվում է եւ մոտակա ժամանակահատվածում կստանանք որակապես ավելի զարգացած համակարգեր։ Ինչը նաեւ նշանակում է՝ ավելի թիրախավորված եւ ավելի շատ հնարավոր խոցելիություններով։ Հնարավոր են ոչ միայն կառույցների աշխատանքերի խաթարումներ, այնպես էլ՝ անձնական տվյալների զանգվածային արտահոսքներ։
- Գոյություն ունեն վտանգներ կրիտիկական ենթակառուցվածքների մակարդակով հարձակումների։ Պատերազմի փորձը, երբ Արցախում թշնամուն հաջողվեց կիբեր֊հարձակման միջոցով խաթարել բջջային կապը, ցույց է տալիս, որ մենք պատրաստ չենք նման հարձակումների։
Ի՞նչ անել
2021 թվականի հիմնական կիբերանվտանգության խնդիրները Հայաստանում
2021֊ը, անկասկած, ավելի թեթեւ տարի էր կիբեր֊վտանգների ըեսանկյունից, քան նախորդ ծանր տարին։ Շատ հարցերում իրավիճակը ավելի հանգիստ էր, չկային զանգվածային հարձակումներ, որոնք անցյալ տարի տեղի էին ունենում ամառվանից սկցված մինչեւ պատերազմը։
- Աճում է երկրի եւ բնակչության թվայնացումը, ինչը բացում է նոր խոցելի հանգույցներ։ Մյուս կողմից ընդհանուր գրագիտության աճը շատ ավելի կամաց է ընթանում
- Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական բարդ գործընթացների կիզակետում, ինչի պատճառով տեղեկատվություն ստանալու մեջ հետաքրքրվածների թիվը աճել է
- Աճում է ներքին կիբեր֊հանցագործների թիվը, ինչը դարձնում է հարձակումները ավելի թիրախավորված եւ վտանգավոր։
Ներքին կիբեր֊վտանգների աճ
Թիրախային հարձակումներ պետականամետ հաքերների կողմից
-
Մի քանի գրադարան գրեմ ինքնամեկուսացվածների եւ իրենց երեխաների համար․ Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար - Գրքասեր Ամենամեծ ռ...
-
Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...
-
Կա երկու հայտնի բան. ա. Ադրբեջանական հատուկ ծառայությունները ակտիվորեն օգտագործում են սոցցանցերը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմում բ. Հա...