Ինտերնետը եթե արգելափակվի (թու֊թու֊թու), դուք ունեք մի քանի պարզ եւ անվճար տարբերակ համակարգչի եւ հեռախոսի համար, որոնք թույլ կտալ հանգիստ այցելել բոլոր կայքերը։
Արգելափակումները շրջանցելու համար գոյություն ունեն շատ մեծ քանակի ծրագրեր։ Լավագույնները, իհարկե, վճարովի են։ Անվճարները ունենում են կամ թրաֆիկի կամ արագության սահմանափակումներ։ Նշեմ մի քանիսը, որոնք համ անվճար են, համ էլ կգոհացնեն միջին օգտվողին․
ZenMate ֊ սա ունի համ կոմպերի համար ծրագրեր ֊ Վինդոուզի եւ Մակի համար, համ էլ բրաուզերների ֊ Քրոմ, Ֆայերֆոքս, Օպերա, ինչպես նաեւ Անդրոյիդ ու Այֆոնների համարհավելվածներ։
HotspotShield - սա նույնպես բազմակողմանի է ֊ Վինդոուզի եւ Մակի համար, ինչպես նաեւ Անդրոյիդ ու Այֆոնների համարհավելվածներ։ Նաեւ կա հավելված Վինդոուզ հեռախոսներ կրող ճարահատյալների համար։
Psiphon - Սա աշխատում է Վինդոուզի եւ Անդրոյիդի տակ։
Ընդհանրապես, նման ծրագրերը, որոնք ապահովում են գաղտնագրված VPN թունելային կապ, պետք է միշտ միացնել, եթե դուք օգտվում եք հանրային վայ֊ֆայ կետերից։ Հակառակ դեպքում ձեր տվյալները կարող են գողանալ կամ այլ վնաս պատճառել։ Սրանք նաեւ ապահովում են ընդհանրապես ձեր կապի գաղտնագրում եւ գաղտնալսման դեմ են աշխատում։
Եթե դուք խնդիր ունեք ձեր անձը լրջորեն թաքցնելու, ապա գերադասելի օգտվել Tor համակարգից։ Սա շատ ավելի դանդաղացնում է կապը, բայց ձեր անոնիմությունը դարձնում է շատ ավելի հուսալի։
Իսկ եթե հակառակը, դուք հայտնվել եք մի տարածքում, ուր անջատվել է բջջային ինտերնետը եւ կապը, ապա կարող եք օգտվել Firechat ծրագրից, որը հեռախոսների միջեւ ստեղծում է չատի հնարավորություն առանց կապի։ Միայն պայմանը՝ հեռախոսների շղթայի միջի կապերը չպետք է գերազանցեն 60 մետրը։ Սա աշխատում է Android , iOS համակարգերում։
Subscribe to:
Post Comments (Atom)
Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից
Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։ Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։ Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...
-
Մի քանի գրադարան գրեմ ինքնամեկուսացվածների եւ իրենց երեխաների համար․ Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար - Գրքասեր Ամենամեծ ռ...
-
Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...
-
Կա երկու հայտնի բան. ա. Ադրբեջանական հատուկ ծառայությունները ակտիվորեն օգտագործում են սոցցանցերը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմում բ. Հա...
No comments:
Post a Comment