Mastodon

Ադրբեջանական քարոզչական ռազմական կեղծիք

Ադրբեջանական մամուլը այսօր սկսել է տարածել կեղծ լուր, թե իբր հայկական կողմը ունի մոտ տաս զոհ․ մեքենան ականի վրա պայթել է։

Որպես ապացույց ներկայացվում է հայաստանյան iLur.am կայքի վրա գտնվող նորությունը, ինչպես նաեւ տեսանյութ։

Տեսանյութի վերաբերյալ դժվար է ինչոր հստակ բան ասել՝ թե որտեղ է դա նկարահանվել։ Միայն երեում է, որ տակից եւ վերեւից կտրտած է, որ չերեւան տեսանյութի վրայի գրառումները։

Ինչ վերաբերում է iLur.am֊ի վրայի նյութին, ապա այն հաքերային հարձակման հետեւանք է։ Այս էջը ավելացվել է լրացուցիչ ստեղծված թղթապանակում, ինչը երեւում է նյութի հասցեից, որը տարբերվում է կայքի նորմալ նյութերի հասցեներից֊ լրացուցիչ HTML տարրով։ Բացի դրանից, լուսանկարը չի ներբեռնվել կայքի վրա, այլ ներմուծվել է այլ կայքից ֊ http://www.islamnews.ru/wp-content/uploads/2010-01/1263058834/news-36iH0Cewo4.jpg

Ավելին, նյութի հեղինակը ներկայացվել է Armenianreport.com կայքից, որը հայտնի է որպես ադրբեջանական կեղծ կայք։

Կեղծ նյութը

Նորմալ նյութի տեսքը
UPDATE.

Տեսանյութի վերաբերյալ

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ՊԲ զինվորական մեքենայի պայթեցման մասին այսօր տարածված տեսագրությունը իրականությանը համապատասխանում է: Սակայն իրականությանը չի համապատասխանում պայթյունի արդյունքում հայկական կողմի ունեցած 10 զոհի մասին նրանց կողմից տարածված տեղեկությունը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ականի պայթյունն իրականացվել է հեռակառավարման եղանակով:
Ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:
Կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից առաջնագծում լարվածության թուլացմանն ուղղված կոչերը, շարունակում է միտումնավոր կերպով ապակայունացնել իրադրությունը:







ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

No comments:

Post a Comment

Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...