Ադրբեջանական մամուլը հուլիսի 18֊ին ապատեղեկատվություն նետեց ցանց։ Բաքվում գտնվող Կորյուն Նահապետյանի անունից կեղծ տեղեկատվություն տարածեցին․
Корюн Нагапетян попросил азербайджанскую делегацию не называть армян оккупантами: «Покорно прошу вас. Мы прибыли сюда, чтобы войны больше не было. Мы не желаем войны. У Армении нет ни желания, ни сил воевать».
Որը ապատեղեկատվություն էր։
Սկզբնաղբյուրը ՝ APA ադրբեջանական գործակալությունն էր: Եվ տվյալ նախադասությունը ադրբեջանցիք տարածել են բոլոր լրատվական կայքերով։ Ինչու՞։ Պատասխանը հեշտ է գտնել։
Իրականում սա տարօրինակ չէ։ Ադրբեջանում դա ընդունված պրակտիկա է՝ կեղծվում է տեղեկատվություն եւ հետո հրահանգով դա տարածվում բոլոր ԶԼՄ֊ներով։ 2013 մայիսին հայկական "Անանուն" հաքերային խումբը հրապարակեց ադրբեջանական Vesti.az հէլեկտրոնային նամակագրությունը, որտեղ նաեւ երեւում էր, թե ինչպես են ԶԼՄ֊ները ստանում քարոզչական շրջաբերականները։ Օրինակ, քարոզչական մեքենայի նախկին ղեկավար տխրահռչակ Էլնուր Ասլանովը խորհուրդ էր տալիս բոլոր կայքերին օգտագործել "հայկական ընդդիմադիր" Armenianreport.com կայքի նյութերը։ Իրականում այդ կայքը ադրբեջանական է։ Նման շրջաբերականները վերահսկվում են հայկական հաքերների կողմից, սակայն միշտ չեն հրապարակվում։
Այս անգամ էլ մենք գործ ունենք նման աշխատանքային ոճի հետ։ Չնայած, որ ներկա լրագրողները շատ են եղել, բոլորը օգտագործել են APA-ի նյութը։ Քանի որ իրականացվել է վերեւից ղեկավարվող քարոզչական գործողություն։
Ցավալին այն է, որ մի շարք հայաստանյան լրատվականներ, առանց մտածելու արտատպել են այս նյութը եւ դրա հիման վրա նույնիսկ վերլուծություններ արել։ Օրինակ, Zham.am մեծ նյութ է պատրաստում այս նախադասության հիմա վրա, գրելով՝
"անթույլատրելի է այդպիսի անպատասխանատու ելույթներով հանդես գալը",
ու հետո եզրակացնում․ "Մտածե՛ք սրա մասին, քանզի դա առաջին հերթին հենց ձեր շահերից է բխում": Իսկապես որ՝ մտածել ասելուց առաջ միշտ արժե։
Նույն նախադասությունը օգտագործել է Հրապարակը։ Նույնը Օպերատիվ․ամ֊ը։
Իրականում լրագրողները պետք է միշտ հիշեն, որ․
ա․ Հասկանան, որ ադրբեջանական մամուլը Արցախի հարցում գրեթե միշտ սխալ է մեջբերում բոլոր ոճ֊ադրբեջանցի քաղաքական գործիչների խոսքերը
բ․ Հայաստանյան պատվիրակության Բաքու մեկնելուց առաջ արժեր նախօրոք պայմանավորվել տեղեկատվություն տրամադրելու մասին հենց պատվիրակության անդամների հետ
գ․ Ռիչարդ Կիրակոսյանը իր Թվիթերում շատ ակտիվ լուսաբանում էր ողջ միջոցառումը՝ դա էլ կարող էր լինել վստահելի աղբյուր
Subscribe to:
Post Comments (Atom)
Բանկային սքամ
Տվյալ դեպքում ID Bank Facebook ads, թիրախավորումը - բոլորը Հայաստանում, 25+ տարիք Link: hxxps://armenia-i-dbank[.]com/banks/LogOn/idram Նու...
-
Մի քանի գրադարան գրեմ ինքնամեկուսացվածների եւ իրենց երեխաների համար․ Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար - Գրքասեր Ամենամեծ ռ...
-
Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...
-
Կա երկու հայտնի բան. ա. Ադրբեջանական հատուկ ծառայությունները ակտիվորեն օգտագործում են սոցցանցերը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմում բ. Հա...
No comments:
Post a Comment